Ակսել Բակունցի անհայտ լուսանկարները՝ Դսեղից

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Քչերը գիտեն

ՆԵՍՈ ԲԻՁԵՆ , ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԵՎ ԴՍԵՂԸ

Ակսել Բակունցի անհայտ լուսանկարները։

Ակսել Բակունցին ու Հովհաննես Թումանյանին թեև կարելի է ժամանակակիցներ համարել, սակայն նրանք միմյանց չեն հանդիպել։

Բայց այնպես է ստացվում, որ արդեն բանաստեղծի մահից հետո, Ա․ Բակունցը այցելում է Հովհ. Թումանյանի ծննդավայր՝ Լոռվա Դսեղ գյուղ, ավելին, անմահացնում 1930-ականների գյուղը իր լուսանկարներում:

Քչերը գիտեն, որ մեծ արձակագիրը նաև լուսանկարիչ էր:

Ակսել Բակունցի Գորիսում գտնվող տուն-թանգարանում ցուցադրվում է նրա անգլիական արտադրության լուսանկարչական սարքը։

Հենց այս սարքի շնորհիվ էլ, որը արձակագիրը հետագայում նվիրել է եղբորը՝ Վահանին, պահպանվել ու մեզ են հասել Բակունցի, նրա ընտանիքի, նաև նրա այցելած վայրերի լուսանկարները։

Դրանց թվում են Դսեղի ու Հովհ. Թումանյանի ժամանակակիցների այն լուսանկարները, որոնք այսօր պահվում են Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Այսպես, Ակսել Բակունցը Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հետ Դսեղում է լինում 1932 թ․, ծանոթանում գյուղացիների հետ, լուսանկարում հուշարձաններն ու մարդկանց:

Այս լուսանկարներն ուսումնասիրած գրականագետ Թեհմինա Մարությանը նշում է.

«Դսեղյան այդ լուսանկարները առայժմ Բակունցի կողմից արված մեզ հայտնի առաջին ֆոտոիլյուստրացիաներն են, որոնց արժեքը պայմանավորված է նախ և առաջ դրանց պատմա-փաստագրական հատկանիշներով:

Թեև Բակունցը եղել է սիրող լուսանկարիչ, և նրա գործնեությունը չի կրել պրոֆեսիոնալ բնույթ, այնուամենայնիվ այդ աշխատանքները հատկանշվում են բարձր գեղարվեստականությամբ ու դիտողունակությամբ:

Դրանք նույնպես միտված էին Թումանյանի ծննդավայրը ճանաչելու միջոցով նրա գրաշխարհի անհատակ խորքերը, հոգեխառնության կարևոր երակները բացահայտելուն, և ըստ այդմ՝ կարևոր վավերագրումներ են»:

Լուսանկարների դարձերեսներին պահպանվել են մեծ արձակագրի արած նշումները:

Ներկայացնում ենք այս բացառիկ լուսանկարներից մի քանիսը դրանց՝ Ակսել Բակունցի ձեռքով արված մեկնաբանություն-նշումներով:

1․Թումանյանի համագյուղացիները

2․ «Նեսո բիձա. Թումանյանի խաընկերներից»(ամենայն հավանականությամբ Հովհ. Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքի հերոսը):

3․«Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը Դսեղում համագյուղացիների հետ»:

4․«Գյուղի աղբյուրը: Ձախ թևի տան մեջ մի տարի ապրել է Թումանյանը: Այդ տունն այժմ դարձնում են Թումանյանի անվան խրճիթ ընթերցարան։

5․«Թումանյանի ստորագրությունը Դսեղի Սուրբ Գրիգոր վանքի պատի վրա»:

Աղբյուրը՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն Ակսել Բակունցի լուսանկարներում.Ակսել Բակունցի տուն-թանգարանում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել