Ակսել Բակունցը՝ ոչ միայն գրող, այլև ուսուցիչ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ակսել Բակունցը՝ որպես ուսուցիչ

Օրերս Ակսել Բակունցի տուն-թանգարանում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում տեղի ունեցավ՝ «Ակսել Բակունցի ուսուցչական գործունեությունը» խորագրով։

Միջոցառման նպատակն էր արժևորել մեծանուն գրողի կյանքի և գործունեության կարևորագույն էջերից մեկը՝ մանկավարժական աշխատանքը, անդրադառնալ նրա՝ որպես ուսուցչի կերպարին, մանկավարժական հայացքներին և մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ներդրմանը։

Միջոցառման բանախոսն էր Ակսել Բակունցի տուն-թանգարանի ղեկավար Վարդան Սարգսյանը, ով ներկայացրեց գրողի ուսուցչական գործունեությունը՝ ընդգծելով նրա կյանքի այդ շրջանի նշանակությունը և մանկավարժական աշխատանքի կապը գրական ու հասարակական գործունեության հետ։

Միջոցառմանը մասնակցում էին «Հրանտ Բաղդագյուլյան» արվեստի կենտրոնի կամավորները, որոնք մշտապես համագործակցում են թանգարանի հետ՝ իրենց մասնակցությունն ունենալով մշակութային նախաձեռնությունների իրականացման գործում։

Հանդիպումը ևս մեկ առիթ էր արժևորելու ուսուցչի վեհ առաքելությունը, հիշելու Ակսել Բակունցին ոչ միայն որպես հայ գրականության մեծանուն ներկայացուցիչ, այլև որպես մանկավարժի, որի կյանքի և գործունեության ուսումնասիրությունը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ այսօր։

Ակսել Բակունցի տուն-թանգարանը շարունակելու է իրականացնել նմանատիպ կրթամշակութային նախաձեռնություններ՝ հանրահռչակելով գրողի բազմակողմանի ժառանգությունը և ամրապնդելով թանգարան-համայնք համագործակցությունը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել