Ախտորոշիչ հիստերոսկոպիկ հետազոտության իրականացում Գորիսի ԲԿ-ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի ԲԿ-ում ժամանակակից սարքավորումներով և գործիքներով իրականացվում է ախտորոշիչ հիստերոսկոպիա (արգանդի խոռոչի էնդոսկոպիկ հետազոտում), որը համարվում է ժամանակակից և բարձր ինֆորմատիվ մեթոդ արգանդի խոռոչի հիվանդությունների ախտորոշման համար։

Հիստերոսկոպիան իրականացվում է հատուկ օպտիկական գործիքի՝ հիստերոսկոպի միջոցով, որը թույլ է տալիս անմիջականորեն տեսնել արգանդի խոռոչը, հայտնաբերել տարբեր փոփոխություններ և անհրաժեշտության դեպքում միաժամանակ իրականացնել բուժական միջամտություններ։

Ի՞նչ առավելություններ ունի հիստերոսկոպիան

• բարձր ճշգրտություն և հուսալի ախտորոշում,

• հնարավոր է միաժամանակ և՛ ախտորոշել, և՛ բուժել,

• նվազագույն վնասվածք և արագ վերականգնում,

• կարճատև ընթացակարգ՝ համեմատած բաց վիրահատության հետ։

Ո՞ր դեպքերում է կիրառվում

Ախտորոշիչ հիստերոսկոպիկ հետազոտությունն առավել հաճախ նշանակվում է այն դեպքերում, երբ առկա են անպտղություն, բազմակի վիժումներ, անբացատրելի արգանդային արյունահոսություններ, պոլիպների կամ միոմայի կասկած, ինչպես նաև արգանդի խոռոչի կառուցվածքային առանձնահատկությունների պարզաբանման անհրաժեշտություն։

Տեղեկացնենք նաև, որ հիստերոսկոպիաները իրականացվում են ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ անվճար` պետպատվերի կարգավիճակ ունեցող անձանց։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել