Ալիևի «փոխկապակցվածությունը»՝ 100 տարվա գաղտնազերծված փաստաթուղթ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Ալիևը հայտարարում, որ իրենք ուզում են Հայաստանի և Ադրբեջանի միջև «փոխկապակցվածություն»։ Ալիևի այս միտքը լսելիս, ակամայից հիշեցի 1920 թվականի նոյեմբերի 8-ի Թուրքիայի Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մուհթար բեյի ծածկագիր նամակը արեվելյան

ռազմաճակատի հրամանատար Քյազըմ Կարաբեքիր փաշային․

«Անհնարին է, որ Հայաստանը, որը գտնվում է մեծ մահմեդական շրջանակի կենտրոնում, այդ դաժան ժանդարմի պարտականությունից սրտի համոզմունքով հրաժարվի որոշի իր բախտը լիովին կապել Թուրքիայի և իսլամականության հետ: Այդ պատճառով, բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի․․․:

…Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երևալուն: Սակայն իրականում նրանց արդյունքը պիտի լինի մեր նպատակի աստիճանաբար նախապատրաստման ու հասունացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը:

…Երկաթուղիները հսկողության տակ պահելու և մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա և այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները: Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձևով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երևալու պայմանով:

…Կարող եք ժամանակավորապես ընդունել Բրեստ Լիտովսկի սահմանի գիծը, քանի որ նպատակ է դրված այդ հարցում հայերի ձեռքից նախ և առաջ սահմանի վերաբերյալ գրավոր առաջարկ ստանալ և այդպիսով խոչընդոտել բանակցությունների փակուղի մտնելուն: Սակայն անհրաժեշտ է հարատև միջամտության համար հող նախապատրաստել` սահմանի մյուս կողմում մնացող մահմեդական փոքրամասնության իրավունքները պաշտպանելու պատրվակով: Պիտի պայմանագրի մեջ մտցնել կետեր, որոնք կապահովեն հնարավորինս արագ թշնամու ձեռքից զենքի բռնագրավումը և նրա բանակի զորացրումը: Անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել քայլ առ քայլ տարածաշրջանի թուրքերին զինելու և ազգային զինված ուժեր ստեղծելու ուղղությամբ: Նրանք պիտի կապեն միմյանց հետ Արևելքն ու Արևմուտքը և դարձնեն Ադրբեջանը ինքնուրույն թուրքական պետություն:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

Ահմեթ Մուհթար»1։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել