2021 թվականից Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը պնդում էր, որ ՀՀ Զինված ուժերի թվակազմը պետք է սահմանափակ լինի, եթե Հայաստանը չի պատրաստվում պատերազմի։ Նույնիսկ
Ալիևը պնդում էր, թե Հայաստանի ինչի՞ն է պետք բանակը…
Այն ժամանակ Ալիևի այս խոսքերը զավեշտալի էին հնչում, բայց արի ու տես, որ Հայաստանի իշխանությունները սկսել են կատարել Ալիևի այս պահանջը։ Դրա մասին խոսում են երկու իրադարձություններ`
ա) ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ-ին հավելյալ գումար չի հատկացվի, այսինքն բյուջեն կմնա նույնը, ինչը ժամանակակից իրականության մեջ, երբ երկրում համատարած թանկություն է, նույնն է թե կրճատվի։
բ) Փաստորեն ծառայության ժամկետը կրճատվում է 6 ամսով, ինչը հավասարազոր է բանակի թվակազմի կրճատման։
Երբ մենք խոսում ենք խախտված բալանսի վերականգնման անհրաժեշտության մասին, փաստորեն սրանք անում են հակառակը, ինչը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն ազգային և պետական շահերին։
Բանակի թվակազմի կրճատումը ակնհայտորեն չի կարող բխել իրական
խաղաղության օրակարգից, որովհետև խաղաղություն տալիս են այն երկրին, որի վրա հարձակվելը թանկ հաճույք է…
Իսկ այս անորակ իշխանության արածը` Հայաստանը թշնամու առաջ մերկացնել ու ամայացնել է…
ԵՒ եթե ես լինեի թշնամու փոխարեն, ապա ինչո՞ւ պետք է չհարձակվեի …