Սյունեցիներ ջան, անկախ նրանից թե ինչ քաղաքական կուրսի եք «դավանում»։
Ադրբեջանը չի թաքցնում իր հավակնությունները Սյունիքի, ինչու ոչ, Հայաստանի նկատմամբ։
Ճիշտ է, էդ խնդիրն ընդհանուր հայ ժողովուրդի խնդիրն է, բայց առաջինը մեր խնդիրն է։
Որովհետեւ մենք կարծում էինք, որ Արցախի խնդիրն էլ հայ ժողովուրդի խնդիրն էր, բայց Հայաստանում այնպիսի իշխանություն եկավ, որը ասեց պիտի Արցախը տանք, որ խաղաղություն լինի։
Ու էսպես, հայությունն արցախցուն մենակ թողեց։
Հիմա, ինչ իմանաս, վաղը մի ուրիշ Նիկոլ եկավ, ասեց Սյունիքը եթե չտանք, պատերազմ կլինի, ու մենք էլ ընկնենք արցախցիների օրը։
Այս սցենարը հնարավոր է, հնարավոր է այնքան, քանի դեռ հարևան պետությունում ասում են, որ Սյունիքը իրենց պատմական հողն է ու էդ ուղղությամբ պետական հովանավորությամբ ինստիտոտւներ են աշխատում։
Դա կլինի 10 տարի հետո, 50 տարի հետո, թե 100 ֊ բայց գիտենք, որ իրենք միշտ հետապնդելու են էդ նպատակը։
Հիմա Արցախի հարցում բոլորը բոլորին մեղադրում են, բայց արդյունքում Արցախը չկա, անկախ նրանից ով է մեղավոր, ում են կախում կամ գնդակահարում։
Էս էն հարցն է, որտեղ մեղավորին պատժելը հարցը չի լուծում։
Ոնց որ Թալեաթին գնդակահարելով ցեղասպանված հայությունը հարություն չառավ։
Ի՞նչ կարելի է անել։
Առաջին հերթին պիտի էս հարցին լուրջ վերաբերվենք։
Սա շատ շերտեր ունի։
Բայց մի բան գոնե պիտի հասկանանք։ Սյունիքի հարցն օրակարգից հեռու պահելու լավագույն ձևն Արցախի հարցն օրակարգում պահելն է։
Մենք արցախցիներից ավելի շատ պիտի շահագրգռված լինենք, որ Արցախը լինի հայկական։
Մի գուցե չէր կարելի նման հարցի մասին էսպես բաց խոսել, բայց ստիպված եմ։
Էս օրակարգը բոլոր Սյունեցիների համար մեկ օրակարգը պիտի լինի, ով ապրում է Սյունքում, կամ էստեղ չի, բայց ապրում է Սյունիքով, սիրում է իր հայրենի տունը ու ուզում է ինչ որ բան անել, որ այն շենանա, լիանա ու խաղաղ լինի։
Կարող եք կիսվել, կամ գրել ձեր կարծիքը, եթե համամիտ եք։