Ադրբեջանը շարունակելու՞ է հայաջինջ ուղեգիծը՝ ԱՅՈ՛։
Ադրբեջանը շարունակելու՞ է ՀՀ-ն (իմա՝ Արևելյան Հայաստանը) կործանելու իր ուղեգիծը, շարունակելու՞ է իրենց հորջորջմամբ, «Ռևան-ղուլի խանի հիմնադրած Էրիվանում» արհեստածին Ադրբեջանի դրոշը բարձրացնելու երազանքով առաջ գնալ՝ ԱՅՈ՛։
Ադրբեջանը շարունակելու՞ է մատաղ սերնդին դաստիարակաել հայատյացության ամենավայրագ մեթոդներով՝ ԱՅՈ՛։
Ադրբեջանը շարունակելու՞ է արնաքամ անել ՀՀ-ն ու հայ ժողովրդին՝ իր ներկայացրած անվերջանալի ռազմատուգանքներով ու ռեպարացիաներով՝ ԱՅՈ՛։
Ադրբեջանը շարունակելու՞ է ձեռքն ընկած հային՝ զինվորից մինչ շինական ու հանրային գործիչ, միջնադարյան մեթոդներով հոշոտել ու հռչակել դիվերսանտ, հանցագործ և դժոխային մեթոդներով տանջամահ անել՝ ԱՅՈ՛։
Ադրբեջանը շարունակելու՞ է հայի գլուխ կտրած, հայ կնոջ, ծերերի մարմին խոշտանգած իր թաթար բաշիբոզուկներին պարգևատրել ու հերոսացնել՝ ԱՅՈ՛։
Ադրբեջանը շարունակելու՞ է հայ գերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը պահել պատանդի կարգավիճակում և վարվել ուզածին պես՝ ԱՅՈ՛։
Ադրբեջանը շարունակելու՞ է պետք եղած ժամանակ գերեվարել նոր հայ զինվորների կամ խաղաղ բնակիչների՝ ԱՅՈ՛։
Ադրբեջանը շարունակելու՞ է Նիկոլ Փաշինյանի իբր խաղաղասիրական ու հումանիստական քայլերը ծաղրել ու դիտարկել որպես պարտվածի բնական պարտավորություն՝ ԱՅՈ՛։
Եվ վերջում՝ վերևից որևէ կետ փոխվելու՞ է, եթե ադրբեջանցի հերթական հանցագործը հանձնվի՝ ՈՉ։
Ստացվում է՝ հանձնում ենք ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ՝ պարտվածի հավերժական պարտավորություններից ելնելո՞վ, հանուն Բաքվի խանի հերթական ծաղրուծանակի՞, այո՞․․․
Հ․գ․ Արժանապատվության մասին մտորելու համար․․․