Ադրբեջանական հատուկ ծառայությունների ահաբեկչական ցանցը բացահայտվեց Սոչիում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները, ձեռքներին իրական հայկական անձնագրերով, հայերենին տիրապետող և հորինված հայկական անուններով, Սոչիում Ռուսաստանի դեմ ահաբեկչական հարձակումների շարք էին նախապատրաստում՝ Սոչիում բնակվող հայերի զանգվածային հալածանքներ և կոտորած հրահրելու նպատակով։

Անցյալ շաբաթ Սոչի-Ադլեր ագլոմերացիայում Կրասնոդարի երկրամասի ԱԴԾ-ն ձերբակալել է ոմն Էլչին Մամեդովին՝ ՀՀ քաղաքացի Արթուր Սարգսյան անունով անձնագրով։

Քննության ընթացքում պարզվել է, որ երկրամասում լայնածավալ ահաբեկչական ցանց է տեղակայվել։ Ահաբեկիչները պետք է հարվածեին երկրամասի էներգետիկ օբյեկտներին, թունավորեին խմելու ջրի աղբյուրները, ինչպես նաև հարձակումներ իրականացնեին Ռուսաստանի անվտանգության ուժերի աշխատակիցների վրա։ Ահաբեկիչները գիտեին անվտանգության ուժերի և նրանց ընտանիքի անդամների հասցեները և տեղաշարժի երթուղիները։

Ահաբեկչության վերջնական փուլը պետք է լիներ հայերի զանգվածային կոտորածը։

Նման լայնածավալ ահաբեկչական գործողությունը կարող էր նախապատրաստվել միայն պետական մակարդակով, այլ ոչ թե խելագարների խմբի կողմից։

Պաշտոնական Բաքուն ամեն կերպ հերքում է իր մասնակցությունը։ Բայց պարզ է, որ ահաբեկիչների պատրաստման և համակարգման տարածաշրջանային կենտրոնը գտնվում է Ադրբեջանում։ Եվ բացարձակապես պարզ է, որ ահաբեկիչների հիմնական կազմակերպիչներն ու հովանավորները Ռուսաստանի երդվյալ «գործընկերներն» են։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել