Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրը նախակրթարան կունենա
Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում նախատեսվում է վերանորոգել վարչական շենքի առաջին հարկը, որը կծառայի փոքրիկներին։ Անհրաժեշտ բարենպաստ պայմաններ կստեղծվի գյուղի փոքրիկների ժամանցն ապահովելու, նրանց կրթելու և դաստիարակելու համար։ Ծրագիրը կֆինանսավորվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ Տեղի համայնքապետարանը ևս իր ներդրումը կունենա նախակրթարանի բարեկարգման և աշխատանքների կազմակերպման գործընթացում։ Աղբյուրը՝ ԼԱՍՏ լրատվական