Firebird.ai-ի ու NVIDIA -ի մասին շատ խոսվեց ու գրվեց, բայց ես ուզում եմ մի ուրիշ բանի վրա կենտրոնանալ։
Էս պատմության մեջ իմ համար ամենակարևորը NVIDIA-ի 7000 Blackwell չիպերը չեն, ոչ էլ 500 մլն դոլարանոց ներդրումը։
Իմ համար ամենասիրունը էս նկարի միջի մարդկանց սիներգիան ա, որը հնարավոր ա դարձրել էս նախագիծը։
Եթե ամեն մեկն առանձին ուզեր անել էս ամեն ինչը, մեծ հավանականությամբ չէր ստացվի։ Բայց ստեղ բոլոր աստղերը համընկել են։
Ռևը NVIDIA-ի փոխտնօրենն ա, ով ամեն հնարավոր ձևով առաջ ա տարել էս թեման։
Ռազմիկը ներդրող ա SF-ից, ով, բացի էն, որ շատ հաջողություններ ա գրանցել սեփական startup-ներով, նաև շատ մեծ կապեր ունի, ինչը թույլ ա տալիս պատվիրատուներ գտնել հենց ԱՄՆ-ից։
Իսկ Ալիկը… Ալիկը լրիվ ուրիշ տիպ ա, ում ուղեղը էդ Blackwell վիդեոքարտերից արագ ա հաշվում ու տեսնում հնարավորությունները։ Ու ես չեմ ճանաչում ուրիշ մարդու IT ոլորտից, ով տեղում էսքան կարճ ժամանակահատվածում գլուխ կբերեր էս նախագիծը։
Չեմ ուզում կենաց դառնա, բայց կարծում եմ՝ միայն սենց համագործակցություններով, իրար վստահելով, կարելի ա մեծ նախագծեր անել։
Այ էս պետք ա դառնա նոր «հայավարին»։
Իսկ մեզ մնում ա ճիշտ օգտագործել էս հնարավորությունն ու տեղում մեծ արժեք ստեղծել!!!