Եթե դուք
֊ զգում եք համակարգային ճգնաժամի ողջ խորությունը և նրա սարսափելի հետևանքները,
֊ խորը մտահոգված եք նոր սերնդի և ընդհանրապես ազգի ապագայով,
֊ գիտակցում եք, որ ներկա հանրությունը գտնվում է քաոսային կառավարման թրթուրների տակ եք, ինչի արդյունքում ստեղծվել է դրսից կառավարվող ռեժիմի ահռելի անգիտակից, լոյալ ու կրավորական սոցիալական հենարանը,
֊ չեք ենթարկվում արհեստական ու մեքենայական քողարկված հրահանգներին ու ուղղորդումներին, որոնք հեղեղի նման թափվում են ձեր հեռախոսներից ու սարքերից,
֊ դեմ եք իրավիճակային իրադարձություններին հակազդելու ռեֆլեքսային անօգուտ ու դատարկ գործելակերպին, որը միշտ էլ տանում է պարտության,
֊ խորշում եք կեղծ օրակարգերից, որոնք տարածվում են պայթած ու ատոմիզացված հասարակության «Էլիտա» հանդիսացող, բայց դրսի տերերին ծառայող կամազուրկ «լրագրողներն» ու «մտավորականները»,
֊ կտրականապես մերժում և դատապարտում եք կոլլաբորացիոնիզմը որպես նողկալի ու դավաճանական երևույթ,
֊ հասկանում եք, թե որքան վտանգավոր են դրսից ստեղծված ու ֆինանսավորվող կառույցները՝ գործակալական ցանցերը,
֊ չեք ընդունում օտար ուժերով «փրկությունը»` համարելով դա սոցիալական հաշմանդամություն, որն անհարիր է աշխարհակարգի փոփոխման ու տեկտոնիկ ցնցումների տրամաբանությանը՝ զուտ սեփական շահերի դոմինանտությամբ,
֊ դատապարտում եք ավանդական ու ազգային բարեպաշտության և բարոյականության կարմիր գծերի հատումը,
֊ ընդունակ եք վեր կանգնել անձնական ամբիցիաներից, եսակենտրոնությունից, նյութապաշտությունից,
֊ ունեք բավարար կարողություններ, ստեղծագործական աշխատանքի ձգտում
֊ պատրաստ եք ձեր լուման ներդնել առաջնահերթ ու անհապաղ լուծումների մշակման մեջ,
֊ կարող եք թիմային աշխատել հանուն ընդհանուր նպատակների,
֊ կամք ու համառություն ունենք քայլ առ քայլ իրականացնելու մշակված ծրագրերը
֊ ցանկանում եք տեղյակ լինել այս պահին ընթացող ազգային֊ազատագրական պայքարին, համակարգաստեղծ տնտեսական ու գիտատեխնիկական ծրագրերին,
ուրեմն «Միտանիք» զուտ ազգային և պաշտպանված ցանցի թեկնածուն եք, որը հանրայնորեն մեկնարկում է 2026 թվականի նոյեմբերի 1-ին։
Ցանցի գլխավոր նպատակը և առաքելությունը Խորքային Հայաստանի և Ցանցային Հայքի ստեղծումն է որպես հզոր ու արդյունավետ այլընտրանք նեոգաղութային ու բուտաֆորիկ խղճուկ գոյակցության։
Ցանցում ստեղծված են բոլոր պայմաններն ու արդիական տեխնոլոգիական գործիքները ստեղծագործական հարմարավետ աշխատանքի համար։
Այսինքն վախենալ պետք չի, որ այս բոլոր «դաժան» պայմանների պատճառով քիչ մարդիկ կգան։
Կարևորը որակն է, իսկ նորագույն այս գործիքներով ամեն ոք կարող է տասնապատիկ ու հարյուրապատիկ գերազանցել ավանդական արդյունավետությանը։
Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ ազգի 1-ից 5 տոկոսն է պասիոնար և ընդունակ առաջնորդելու հանրությանը։
Այն ինչ էլ չհերքեն մարդկային ռեսուրսները, կարվեն մեքենայական ու արհեստական՝ տեխնոլոգիական գործիքների օգնությամբ։
Եւ վերջում հրավերը։
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «ՄիՏանիք» զուտ հայկական և անվտանգ ցանցի աշխատանքներին։
Ցանցի մասին հավելյալ տեղեկություն կստանաք «Մեր մասին» հղմամբ․
Եթե ընդունեք առաջարկը, գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ։
Շնորհակալություն