Հայրենիքի համար մղված կռիվն ու տիրոջը ծառայելու պայքարը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այս նկարում պատկերված հինգ հոգին այսօր Ազգային ժողովում կենաց-մահու կռիվ էին տալիս, որպեսզի հերթական անգամ հաճոյանան իրենց տիրոջը։

Իսկ ես հիշեցի մեկ այլ կռիվ՝ ուղիղ վեց տարի առաջվա այս օրը՝ Քարինտակի համար մղվող մարտերը։

Մեր մի քանի կամավորների հետ ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների դեմ՝ «Չախմախ» կոչվող հատվածում, դիմադրում էին Հադրութի զորամասի նորակոչիկները։

Ուժերի հարաբերակցությունը հօգուտ ադրբեջանցիների էր, բայց մենք կարողացանք 6 ժամ 40 րոպե դիմադրել և մի քանի անգամ հետ շպրտել նրանց գրոհները։

Դա մի կռիվ էր՝ հայրենիքի համար։ Իսկ սա՝ տիրոջը ծառայելու։

Հիմա վերադառնանք այս հինգին։

Երբ մտածում եմ, թե ինչ կարող էին անել սրանք նման նվիրվածությամբ մարտի դաշտում՝ Հաթերքից մինչև Ջրական, եթե իրենց տերը նույն եռանդով հրամայեր պայքարել ադրբեջանական զինված ուժերի դեմ, ակամայից մի հարց է առաջանում, կարողա՞ նրանցից առնվազն երկուսն այսօր Հայաստանի ազգային հերոսի կոչում ունենային՝ թեկուզ հետմահու։

Բայց սրանք այդ զինվորների որակն ու արժանիքը չունեն, իրանց այլ խնդիր լուծելու համար են աճեցրել, ոչ թե ուժեղացնել Հայաստանը, այլ ներսից թուլացնել այն՝ ի շահ իրենց տիրոջ ու տիրոջ հայրենակցի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել