ԽՈՍՔ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԻ ԿԵՂԾ ԴԵՄՈԿՐԱՏ ՍՈՒՏ «ԱԶԳԱՍԵՐԻ», ՈՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՅՈՑ ՄԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՆԱՍՆԱՑԱԾ ԶԱՆԳՎԱԾԻ «ՄՈՒՆԵՏԻԿ» ՀԱՄԱՐԵԼ
Թե Ֆրանսիայի նախագահը Պուտինի մասին ինչ է ասել, մեղմ ասած, արհամարհում եմ: Իսկ տեսողություն ունեցող յուրաքանչյուրի համար ակնհայտ փաստն այն է, որ այսօրվա Ֆրանսիան ու նրա նախագահը ԱՄՆ-ի «տակ անընդհատ պառկած են», պարզապես Մակրոնը դա փորձում է քողարկել «ֆրանսիական լրբենի աչքակապությամբ»։
Եթե քսանմեկերորդ դարում մի անհատ կարողանում է իր պետության մեջ ցար լինել և ամբողջ աշխարհին ձեռնոց նետել՝ դա չնկատելը և նրա՝ երեք օվկիանոսների ափերը ողողող կայսրության կառավարման որակները չտեսնելը վկայում է մարդկային սովորական բանականության բացակայության մասին։
Ես Բիսմարկով, Նժդեհով և էլի շատ պատմական դեմքերով էլ եմ հիանում։ Պուտինին՝ որպես ելցինյան կործանվող Ռուսաստանը փրկած պատմական կերպարի, կարող է չգնահատել միայն նա, ով ուղեղի հետ խնդիրներ ունի:
Եվրոպական համակեցության մեջ Հայաստան պետության գոյությունը գուցեև ցանկալի է, բայց դա այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում անիրականանալի գաղափար է, քանի որ մենք, Բյուզանդիայի կործանումից հետո, կարելի է ասել, քրիստոնեական անկլավ ենք դարձել՝ մուսուլմանական աշխարհով շրջապատված։ Չնայած երևի դա էլ հնարավոր լիներ վերջին երեսուն տարում իրականացնել, եթե հայ չլինեինք, այլ հրեա։
Իսկ հայոց «ինքնիշխան» իրականության մերկապարանոց ճշմարտությունն այն է, որ բացառապես իրենց աթոռների ճակատագրով մտահոգված, այսօրվա հայ իշխանավոր կոչված թուրքահպատակ, հայրենուրաց լափակերներն ինքնիշխանություն ասվածի մասին հիշում ու սկսում են դրա շուրջ բարբաջել՝ մեր հանրության մեջ հակառուսականությունը գեներացնելու ժամանակ միայն…