ԳՊՀ-ում անցկացվել է «Պրոյեկտիվ երկրաչափություն» թեմայով գիտական սեմինար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«ՊՐՈՅԵԿՏԻՎ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԳՊՀ-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ համալսարանում անցկացվել է «Պրոյեկտիվ երկրաչափություն» թեմայով գիտական սեմինար, որի բանախոսն էր Երևանի պետական համալսարանի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող, մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաների մեդալակիր Արսեն Մակարյանը։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են պրոյեկտիվ երկրաչափության կիրառությունները ճարտարապետության, համակարգչային գրաֆիկայի, պատկերների համակարգչային վերլուծության և ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում։

Սեմինարի ավարտին ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը Արսեն Մակարյանին հանձնել է հուշանվեր և շնորհակալագիր՝ գիտական սեմինարին որպես բանախոս հանդես գալու, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ սեփական փորձն ու մասնագիտական գիտելիքները կիսելու համար:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել