ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ
Գորիսն այսօր հրաժեշտ է տալիս իր սիրելի բժշկին, անվանի վիրաբույժին, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սլավիկ Ամիրյանին։
Խոր վշտով ենք հրաժեշտ տալիս մի մարդու, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է բժշկությանն ու հայրենի ժողովրդին։ Սլավիկ Ամիրյանի անունը երկար տարիներ անքակտելիորեն կապված է եղել Գորիսի առողջապահության հետ։ Որպես Գորիսի բժշկական կենտրոնի երկարամյա ղեկավար՝ նա իր գիտելիքներով, փորձով և անձնվիրությամբ մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և բժշկական ծառայության զարգացման գործում։
Գորիսի բժշկական կենտրոնի տնօրինությունն ու ողջ բժշկական կոլեկտիվը խորին ցավակցություն են հայտնում Սլավիկ Ամիրյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։
Կիսում ենք ձեր վիշտը՝ մաղթելով ուժ և համբերություն այս ծանր ու անդառնալի կորստի պահին։
Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ բժիշկ։
Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։