Դիտումների քանակը` 13
Իսկ դուք գիտեի՞ք, որ Գորիսում արտադրվող սարքերն օգտագործվում են ինքնաթիռների ռադիոտեղորոշման համակարգերում։
«Գորիս Գամմա»-ն արտադրում է ֆոտոէլեկտրական թվային անկյունային փոխակերպիչներ՝ սարքեր, որոնք անկյունային դիրքի մասին տեղեկությունը վերածում են թվային ազդանշանի։
Այս տեխնոլոգիան կիրառվում է նաև ավիացիոն համակարգերում, որտեղ չափումների ճշգրտությունը կարևոր նշանակություն ունի։
Գորիսում ստեղծվող տեխնոլոգիաները մեր քաղաքի արդյունաբերական ներուժի կարևոր մասն են։