
Եկեղեցուն հարվածելուց առաջ ուժգին ձեւով տարվել և տարվում է հակաեկեղեցական արշավ․ Արտուր Խոջաբաղյան
Ինչպես որ Արցախում կատարվելիքից առաջ գեներացվել է հսկայածավալ հակաարցախյան տեղեկատվական դոզա՝ նպատակը մեղմել ապագա Արցախի կորուստի ցավը ժողովուրդի մտածումքների մեջ, որն իրականում ընդհանուր առմամբ նորմալ աշխատեց, այնպես էլ եկեղեցուն հարվածելուց առաջ ուժգին ձեւով տարվել և տարվում է հակաեկեղեցական արշավ։
Ընդ որում այդ դավաճանական գործին լծված են նաև իրենց ազգային հռչակած ինչ որ առանձնյակներ, որոնց մոտ ցավալիորեն ստացվում է շատերին ներքաշել իրենց դաշտ։
Ինչպես ասում են մարդուն խաբելն ավելի հեշտ է, քան համոզելը, որ խաբված է։








