
Բանակի խնդիրները չեն կարող հասկանալ բանակից թռածները, ծառայության հետ կապ չունեցող մարդիկ. Արա Պողոսյան
Նախկինում Նիկոլը ու իր զանգվածը վայնասուն էին բարձրացնում, թե բանակում զոհեր կան ու եթե Արցախը չլինի, չեն լինի նաև զոհեր։ Իսկ հիմա նրանց ժխտումը չկա, բայց զոհերը կան։ Եթե նախկինում զոհերի մեծ մասը հանուն հայրենի սահմանների պաշտպանության էին, ապա հիմա` անիմաստ, վտանգավոր ու անհեթեթ, իսկ լայն առումով` իշխանությունների հանցավոր անգործության, տարածած ատելության ու քաոսի հետևանքով։








