Ընտրված նյութեր ֊ Հայաստան

Հայաստան

Նիկոլը բացարձակ խնդիր չունի, նա հանուն պաշտոնի կգնա ցանկացած արկածախնդրության․ Հրանտ Խալաթյան

Նիկոլը բացարձակ խնդիր չունի, նա հանուն պաշտոնի կգնա ցանկացած արկածախնդրության, ի վերջո կթռնի պատասխանատվությունից, ինչպես ողջ կյանքն է թռել, իսկ այդ ամենի համար, վճարելու ենք մենք։ Արտաքին աշխարհը նիկոլին չի պատժում, այլ՝ հայ ազգին ու ասեմ, լրիվ իրավացիորեն, քանզի հենց հայ ազգն է 4 անգամ նրան ընտրել․․․

Կարդալ ավելին
Հայաստան

Պետական բյուջեում շուրջ 1.5 միլիարդ դոլարի պակասուրդ կա

Անխնա տնտեսական աճ ու տնտեսական ակտիվության անիմաստ ցուցանիշների գովազդիչների աշխատանքի արդյունքը՝ միայն այս տարի 1,5 միլիարդ դոլարի պակասուրդ պետական բյուջեի։

Իրենց լուրջ մասնագետ համարող տնտեսագետներ կան Հայաստանում, որ լուրջ դեմքերով տնտեսությունից ու տնտեսական աճից են խոսում, որը չկա՝ գոյություն չունի։ Հայաստանին համարժեք երկրների տնտեսությունները մոտ 10 անգամ ավելի մեծ ՀՆԱ ունեն՝ 1 բնակչի հաշվարկով։ Պոտենցիալի 10%-ը տնտեսություն չի։ Էսքանով Հայաստանի տնտեսության սահմանումը տանք, լուրջ տնտեսագետներին էլ խնդրենք օդ-օդ չխոսեն։

Կարդալ ավելին
Գորիս

Պատկերացնում ե՞ք հայերը վերցնեն օրինակ ինչ որ մի մզկիթ ու այն դարձնեն եկեղեցի. Արտուր Խոջաբաղյան

Չեք պատկերացնում չէ՞։ ՈՉ մի ձեւ չի կարող տեղավորվել սա մեր մտածողության, բարոյականության մեջ։

Իսկ օրինակ թուրքը լրիվ տեղավորվում է, որ կարող է երբեմնի հզոր Կայսրության՝ Բյուզանդիայի մայրաքաղաքի Սուրբ Սոֆիայի տաճարը դարձնել մզկիթ ու հայտարարել, որ դա իրենն է։

Սա նվաճողի հոգեբանությունն է։ Էությունը։

Թուրքը հենց այդ սկզբունքով է ցայսօր շարժվում։

Ոչինչ այստեղ իրենը չի։ Բայց ինչը ինքը նվաճում է, դա արդեն իրենն է։ Սա իրենց մոտ բարոյական արժեք է։

Սա բնավորություն է, սովորություն է, ի վերջո ազգային քաղաքականություն է։

Ու պետք չի զարմանալ, որ թուրքն ասում է տոլման էլ է իմը, խորովածն էլ ու Զանգեզուրն էլ։

Էդ մենք ենք, որ աչքներս չռած նայում ենք, ասում․ թե հլա սրա հանդգնությանը նայի։ Չհասկանալով, թե ում հետ գործ ունենք։

Չի կարող թուրքի էությունը փոխվել։

Ու այստեղ, մեր հայրենիքում՝ կամ մենք պիտի ապրենք, կամ՝ իրենք։

Կարդալ ավելին
Հայաստան

Արամ Ա. Կաթողիկոս․ «Արցախի անկախութիւնը սոսկ անցեալ չէ, այլ նաեւ ու մի՛շտ՝ ապագայ»

Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով Արամ Ա. Կաթողիկոսը կոչ է արել չդիտարկել Արցախը որպես փակված պատմության էջ՝ ընդգծելով անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքի և Բաքվում պահվող քաղաքական բանտարկյալների ազատագրման օրակարգը։

Կարդալ ավելին
Հայաստան

Դատարանը Ստեփան Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հայտարարությունները

Դատարանի որոշմամբ Ստեփան Ասատրյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում պետք է տեսաուղերձով հերքի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ իր նախկին հայտարարությունները։ Բացի այդ, զրպարտության համար նրանից հօգուտ Սրբազանի կբռնագանձվի 1 մլն դրամ։

Կարդալ ավելին
Հայաստան

Ամենակարողության մոլուցքով տառապող ՀՀ կառավարության ղեկավարը որոշել է իրեն աստվածացնել․ Տեր Առաքել քահանա Ամիրյան

Տեր Առաքել քահանա Ամիրյանն անդրադարձել է իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև խորացող հակասություններին՝ քննադատելով հոգևորականների գործունեությանը միջամտելու փորձերը և իրավիճակը համեմատելով Ավետարանի՝ Քրիստոսի դատապարտության պատմության հետ։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Ի՞նչ է պատմում 14 հազար տարվա կրիայի արձանիկը մեր տարածաշրջանի մասին

Թուրքիայի քարանձավներից մեկում հայտնաբերվել է շուրջ 14․500–11․200 տարվա պատմություն ունեցող 25 կրիայի արձանիկ։ Հետաքրքիր է, որ կրիայի հնագույն պատկերներ հայտնի են նաև Սյունիքի վերին հին քարի դարի ժայռապատկերներից։

Կարդալ ավելին
Հայաստան

Տիգրանաշեն, Նախիջևան, Արցախ․ ի՞նչ պատմաիրավական հարցեր են թաքնված այս տարածքների կարգավիճակի շուրջ

Երբ անգամ ալիեվը հասկանում է, որ նախիջեվանը իրեն չի պատկանում այնպես ինչպես նաեվ Արցախը ու դիմում է Հայաստանին, որպեսզի Հայաստանը հրաժարվի նախիջեվանից, իսկ Արցախի պարագայում, որպեսզի Հայաստանը իր կանոնադրությունից հանի հղումը Հռչակագրի, որպեսզի ինքը օրինական դաշտում մաքուր լինի։

Կարդալ ավելին
Հայաստան

Իրանը ցանկանում է արագացնել Հայաստանի հետ սահմանով առևտրի և տարանցման գործընթացը

Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը Նորդուզի սահմանային անցակետում հայտարարել է առևտրի և տարանցման առկա խոչընդոտները վերացնելու անհրաժեշտության մասին։ Նա շեշտել է բեռնատարների պարապուրդի կրճատման և մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացման կարևորությունը։

Կարդալ ավելին
Հայաստան

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած ժողովից հետո Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Եկեղեցի-պետություն հարաբերություններին և վերջին օրերի քաղաքական զարգացումներին։ Խորհուրդը պնդում է, որ իշխանությունների գործողությունները վտանգում են Եկեղեցու ինքնավարությունն ու խորացնում հասարակական լարվածությունը։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։