Ընտրված նյութեր ֊ Գորիս

Գորիս

Գորիսի ԲԿ-ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացումը՝ միջազգային փորձի միջոցով

Գորիսի ԲԿ-ի բժիշկ-ստոմատոլոգ Արթուր Տոռոզյանը մասնակցել է Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացված 5-օրյա միջազգային կոնֆերանս-դասընթացին։ Մասնագիտական ծրագրի ընթացքում նա ծանոթացել է ժամանակակից ստոմատոլոգիայի նորագույն մոտեցումներին, այդ թվում՝ իմպլանտների վրա պրոթեզավորման և վիրաբուժական ոսկրային հավելման մեթոդներին։

Կարդալ ավելին
Գորիս

Քաշունիում կառուցվում է նոր ոռոգման ջրագիծ

Բնակավայրում կառուցվում է շուրջ 1,6 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ, որը կնպաստի գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ ոռոգմանը և գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը։ Աշխատանքների ընթացքը մշտապես վերահսկվում է Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի կողմից։

Կարդալ ավելին
Գորիս

Գորիսեցի Էդիկ Մարտիրոսյանը՝ MMA-ի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սան, Հայաստանի գործող չեմպիոն Էդիկ Մարտիրոսյանը Աբու Դաբիում անցկացվող 2026 թվականի MMA-ի պատանիների աշխարհի առաջնությունում հաղթել է երեք մենամարտում և 83.9 կգ քաշային կարգում նվաճել բրոնզե մեդալ։ Մարզիկի մարզիչն է Ժորա Թումանյանը։

Կարդալ ավելին
Գորիս

Ռեստորանի լավ սպասարկությունը հենց այս 3 մանրուքներից է սկսվում

Բարձրակարգ ռեստորանը միայն համեղ ուտեստն ու գեղեցիկ ինտերիերը չէ։ Հաճախ հաճախորդի փորձը որոշում են ամենափոքր մանրուքները՝ վճարման գործընթացը, հեռախոսի անվճար լիցքավորման հնարավորությունը և սեղանին առաջին պատվերը արագ ընդունելը։ Երեք պարզ պահանջ, որոնք կարող են էապես փոխել սպասարկման որակը, բայց Հայաստանում դեռևս հաճախ անտեսվում են։

Կարդալ ավելին
Գորիս

Գորիսի ԲԿ-ում այս տարի իրականացվել է շուրջ 1200 անզգայացում

Վիրահատությունների և անզգայացումների թվի կրկնակի աճին նպաստել է նաև Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) ծրագրի ներդրումը։ Ծրագրի շրջանակում քաղաքացիների համար բժշկական ծառայությունների հասանելիությունն ավելի է ընդլայնվել, ինչի արդյունքում Գորիսի ԲԿ-ում ևս ավելացել է բուժօգնության դիմողների և իրականացվող միջամտությունների թիվը։

Կարդալ ավելին
Գորիս

«Բյուրեղները՝ որպես տեխնոլոգիական առաջընթացի հիմք»․ Սյունիքի դպրոցականների նորարարական նախագիծը՝ «Կրթական էքսպո-2026»-ում

«Կրթական էքսպո-2026»-ի շրջանակում «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք» անվանակարգում ներկայացվել է 8-րդ դասարանի աշակերտների նախախագծային աշխատանքը՝ «Բյուրեղները՝ որպես տեխնոլոգիական առաջընթացի հիմք» թեմայով։ Նախաձեռնությունը հնարավորություն է տվել սովորողներին ներկայացնել իրենց գիտելիքներն ու հետազոտական աշխատանքը ավելի լայն լսարանի։

Կարդալ ավելին
Գորիս

Սյունիքում մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա նախապատրաստական փուլը

Գորիսում անցկացված օգոստոսյան խորհրդակցության և «Կրթական էքսպո-2026»-ի ընթացքում ներկայացվել են Սյունիքի դպրոցների լավագույն նախաձեռնություններն ու նորարարական կրթական փորձը։ Միջոցառմանը Գորիսի թիվ 1, Լորի և Եղվարդի թիվ 1 դպրոցները ներկայացրել են «Ակսել Բակունց. մարդը և գրողը ճակատագրի խաչմերուկներում» միջհամայնքային և միջմարզային համագործակցային նախագիծը։

Կարդալ ավելին
Գորիս

Սյունյաց և Վայոց ձորի թեմերի առաջնորդի շնորհավորական ուղերձը Վեհափառ Հայրապետի ծննդյան տարեդարձի առթիվ

Սյունյաց և Վայոց ձորի թեմերի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով քաջառողջություն, երկար կյանք, զորություն և համբերություն՝ Հայոց Եկեղեցու ու հավատավոր ժողովրդի հոգևոր ծառայությունը շարունակելու համար։

Կարդալ ավելին
Գորիս

ԳՊՀ-ում վկայականներ տրվեցին 30 կրեդիտի շնորհման դասընթացի մասնակիցներին

Գորիսի պետական համալսարանում ամփոփվել է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ զարգացնող եռամսյա ծրագիրը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած 11 մասնակիցներ վկայականներ են ստացել՝ հինգ առարկայական ուղղություններով՝ պատրաստվելով իրենց հետագա մասնագիտական գործունեությանը դպրոցում։

Կարդալ ավելին
Գորիս

Դպրոցական պայուսակներ՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ

Նախադպրոցական տարիքի երեխաների համար նոր ուսումնական տարին հատկապես սպասված ու հուզիչ փուլ է։ Այդ կարևոր մեկնարկին ընդառաջ՝ Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի կողմից համայնքի նախադպրոցական տարիքի երեխաներին հանձնվեցին դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ գրենական պիտույքներ։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։