Ընտրված նյութեր ֊ Գորիս

Գորիս

Գիտելիքի ճանապարհը սկսվում է հենց այստեղ՝ մանկապարտեզից

Ջերմ ժպիտներ, գունավոր փուչիկներ, ծաղիկներ ու տոնական տրամադրություն․ այսպիսին էր սեպտեմբերի 1-ը Գորիս համայնքի մանկապարտեզներում։ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ մանկապարտեզներում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ, քանի որ օրվա խորհուրդը կարևոր է նաև ամենափոքրիկների համար։

Կարդալ ավելին
Գորիս

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի առթիվ

Նոր ուսումնական տարին նոր նպատակների, գիտելիքների, ձեռքբերումների ու գեղեցիկ երազանքների սկիզբ է։ Սիրելի՛ աշակերտներ, թող դպրոցական յուրաքանչյուր օրը ձեզ համար լինի հետաքրքիր ու հիշարժան, իսկ ձեր աշխատասիրությունն ու ձգտումը՝ նոր հաջողությունների գրավական։

Կարդալ ավելին
Գորիս

Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի շնորհավորական ուղերձը գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, անխախտ պահեք կրթության հիմնասյուները, լցվեք գիտությամբ, լի եղեք գիտելիքներով, հմտորեն անցեք կյանքի մեկանգամյա ճանապարհը և ձեզ վիճակված լաբիրինթից դուրս եկեք հղկված ու մշակված: Կրթությունը չի նախապատրաստում կյանքին, կրթությունն ինքնին կյանքն է: Իսկ առանց կրթության դուք թևեր չունեցող թռչուն եք:

Կարդալ ավելին
Գորիս

Այսօր թատրոնի դերասան Միքայել Մաշուրյանի ծննդյան օրն է

Այսօր ծննդյան օրն է մեր թատրոնի դերասան Միքայել Մաշուրյանի։ Թատրոնի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է դերասանին՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք, ստեղծագործական եռանդ և նորանոր մասնագիտական հաջողություններ։

Կարդալ ավելին
Գորիս

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Հպարտությամբ պետք է արձանագրել, որ Գորիսը տարիներ շարունակ կրթության, մշակույթի ու գիտության հարուստ ավանդույթներ ունեցող համայնք է։ Մեր աշակերտների և ուսանողների հաջողությունները հանրապետական ու միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում և տարբեր կրթական ծրագրերում դրա լավագույն վկայությունն են։

Կարդալ ավելին
Գորիս

Կյանքի որակի բարելավում և հասանելի բուժօգնություն՝ Գորիսի ԲԿ-ի հեմոդալիզի բաժանմունքում

Վերջին 5 տարիների ընթացքում Գորիսի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում բուժառուների թիվը 12-ից հասել է 33-ի։ Բուժման հասանելիության և կյանքի որակի բարելավման շնորհիվ նվազել է նաև մահացության ցուցանիշը։ Գորիսի ԲԿ-ի հեմոդիալիզի բաժանմունքի աշխատանքը կարևոր նշանակություն ունի Սյունիքի բնակիչների համար՝ ապահովելով անհրաժեշտ բուժօգնության հասանելիությունն ու նպաստելով բուժառուների կյանքի որակի պահպանմանն ու բարելավմանը։

Կարդալ ավելին
Գորիս

Հալիձորի դպրոցականները համայնքի ղեկավարի հետ քննարկել են ջրային ռեսուրսների պահպանությունը

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026» ծրագրի շրջանակում Հալիձորի միջնակարգ դպրոցի աշակերտները հանդիպել են Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի հետ։ Քննարկվել են համայնքի հանքային ջրերի և բնական աղբյուրների պահպանության, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցերը։

Կարդալ ավելին
Գորիս

Շինուհայրի հրդեհաշիջման աշխատանքներին միացել է նաև Տաթևի հրշեջ մեքենան

Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից վերև գտնվող ծաղկադաշտերում բռնկված հրդեհի դեմ պայքարին Գորիսի հրշեջ-փրկարարական ուժերին միացել է նաև Տաթև համայնքի հրշեջ մեքենան։ Փրկարարական աշխատանքներն իրականացվում են համատեղ ուժերով՝ կրակի տարածումը կանխելու և հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Ձևավորվել է «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի գիտական խորհուրդը

Հիմնադրամի գիտական, հետազոտական և հրատարակչական ծրագրերի մասնագիտական ապահովման նպատակով ձևավորվել և հաստատվել է գիտական խորհրդի կազմը։ Խորհրդում ընդգրկվել են գրականագետներ, բանասերներ և գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին
Գորիս

Գորիսում տեղի կունենա «Բեռ» կարճամետրաժ ֆիլմի հանրային պրեմիերան

Սեպտեմբերի 5-ին Գորիսի Մշակույթի տան դահլիճում կկայանա գորիսեցիների կողմից ստեղծված «Բեռ» կարճամետրաժ ֆիլմի հանրային պրեմիերան։ Ֆիլմն առանձնանում է նրանով, որ ամբողջությամբ նկարահանված է Գորիսի բարբառով։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։