
Սերո Խանզադյան․ ազգային պատմավիպագրության մեծ վարպետը
Հունիսի 26-ին հիշատակվում է հայ դասական արձակի և պատմավիպագրության նշանավոր ներկայացուցիչ Սերո Խանզադյանը, որի ստեղծագործությունները կարևոր տեղ ունեն ազգային գրականության մեջ։

Հունիսի 26-ին հիշատակվում է հայ դասական արձակի և պատմավիպագրության նշանավոր ներկայացուցիչ Սերո Խանզադյանը, որի ստեղծագործությունները կարևոր տեղ ունեն ազգային գրականության մեջ։

Հայաստանի շախմատի հավաքականը ՖԻԴԵ֊ի կողմից ճանաչվեց դարի լավագույն հավաքական։
Հասկանում ե՞ք սա ինչ է։
Որևէ ոլորտ չկա, որ Հայաստանը նման ձեւով հաջողություն գրանցած լինի։
Ոնց ասեմ որ պատկերացնեք։
Պատկերացրեք, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ֊ի կողմից ճանաչվեր ԴԱՐԻ լավագույն ֆուտբոլի հավաքականը։
Գիտե՞ք ինչ են արել գործող դիլետանտները իրենց դիլետանտ վարչապետի գլխավորությամբ, որ ինչպես կարողանում է թմբուկ նվագել, տենց էլ , մի բան էլ վատ երկիրն է ղեկավարում։
Ուշադրություն։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բյուջեն կրճատել են 10մլն դրամով։

Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ, Իմամ Հասան Ասքարիի անվան հոգևոր դպրոցի և համանուն բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ վա ալ-Մուսլիմին դոկտոր Մորթեզա Ջավադի Ամոլիին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի։

«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի, Ակսել Բակունցի տուն-թանգարանի և ՀՀ Նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված սիմպոզիումը նպատակ ուներ ժամանակակից կերպարվեստի լեզվով նորովի ընթերցել Բակունցյան Կյորեսը՝ այն աշխարհը, որը գրողը հավերժացրել է իր բառանկարչությամբ և դարձրել հայ գրականության գեղարվեստական ամենակենսունակ տարածքներից մեկը։

Արագ շախմատի 2026 թվականի առաջնության հաղթող ճանաչվեց Արտյոմ Մանուկյանը, իսկ մրցանակային տեղերը զբաղեցրին նաև Երվանդ Մելիքսեթյանն ու Գոռ Արզումանյանը։ Մրցաշարը դարձավ համայնքի մարզական կյանքի կարևոր իրադարձություններից մեկը։

Այս բարդ եւ մարտահրավերներով լի ճանապարհին իմ ամենամեծ ձեռքբերումը ԱգրոՍյունիք / AgroSyunik-ն է։ Վերջինիս եւ՛ գիտական, եւ՛ գործնական շրջանակում գործի եմ դրել այն ողջ ներուժը որը ստացա վերջին տարիների ընթացքում։
Ես բոլորին կոչ չեմ անի գալ Բաղակաց Կրթական Կենտրոն / Baghakats Educational Center, կոչ եմ անում բոլոր այն երիտասարդներին, ովքեր իսկապես նպատակադրված են կրթվելու, զարգանալու, մեծանալու եւ հաղթելու կյանքի «բոլոր» ասպարեզներում։

ֆրանսիական Kissani Films ընկերությունը, հղում անելով 1990-ականներին կնքված պայմանագրին, պահանջել է բացառիկ իրավունքներ հայկական կինեմատոգրաֆիկ ժառանգությունը կազմող մոտ 250 ֆիլմերի նկատմամբ, հայտնել է Հայկական կինոյի հիմնադրամը։

Քաղաքագետ Ռոբերտ Ջերվիսը կարծում է, որ ամենամեծ ռազմավարական սխալները տեղի են ունենում, երբ երկրի քաղաքական էլիտան դառնում են իրենց ընկալումների գերին: Նրա կարծիքով, կառավարությունների համար հիմնական վտանգը տեղեկատվության պակասը չէ, այլ այն պահը, երբ նոր տեղեկատվությունը այլևս ի վիճակի չէ ուղղել հին ենթադրությունները: Այս պահին, իրականությունը որպես վերլուծության հիմք օգտագործելու փոխարեն, քաղաքականություն մշակողը իրականությունը մեկնաբանում է իր նախկին համոզմունքների տեսանկյունից։

Եթե հետ ենք նայում, Համլետ Իսախանյան ֊ը դպրոցը սկսել է 2021թ․-ին, այն ժամանակ, երբ 44 օրյայից հետո եղան ընտանիքներ, ովքեր ինչ֊ինչ պատճառներով լքեցին Գորիսը, Սյունիքը։
Մենք երբեմն հարցնում ենք, այդ ինչ հրաշքով է, որ այսքան արհավիրքներից հետո էլ մեր ազգը կենսունակ է, կա ու գոյատեւում է։
Ես ասում եմ հենց Համլետի նման մարդիկ են գաղտնիքը, ովքեր մեծ նվիրումով, պայքարով, մաքառումով արժեք են ստեղծում եւ ապացուցում, որ մենք կանք, կլինենք եւ կլինի Մեծ Հայքը։
Այսօր արդեն հարյուրից ավել երիտասարդներ, տարբեր տարիքի երեխաներ բեմում ապացուցեցին, որ Գորիսը դառնում է ժողովրդական պարարվեստի յուրօրինակ կենտրոններից մեկը։
Սա շատ կարևոր նախադեպ է եւ կարելի է ասել ապացուցված իրականություն։

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի (Fonds Arménien de France) և «SOS Chrétiens d’Orient» ասոցիացիայի միջև համագործակցության շնորհիվ՝ Ներքին Խնձորեսկ, Տեղ և Խոտ գյուղերի չորս շահառուներ ստացել են մեծ տարողությամբ ինկուբատորներ։
Այս սարքավորումները, որոնք կարող են տեղավորել մինչև 1 000 հավի ձու կամ 2 500 լորի ձու, հնարավորություն կտան զարգացնել եկամտաբեր թռչնաբուծական գործունեություն և կամրապնդեն շահառու ընտանիքների ինքնաբավությունը։
Այս ծրագիրն իրականացվել է համաֆինանսավորման սկզբունքով, ինչը վկայում է իրենց իսկ շահառուների հանձնառության մասին՝ սեփական գործի հաջողության հարցում։
Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։