
Ավարտվեց Արմաթ 13-րդ տեխնոճամբարը՝ լի նոր գիտելիքներով, հետաքրքիր փորձառություններով. Սեդրակ Վարդանյան
վարտվեց Արմաթ 13-րդ տեխնոճամբարը՝ լի նոր գիտելիքներով, հետաքրքիր փորձառություններով և անմոռանալի հիշողություններով։
Վերջին օրը ճամբարականները ներկայացրին իրենց գիտելիքներն ու հմտությունները ռոբոտների մրցույթում՝ ցուցադրելով ստեղծարար մտածողություն, տեխնիկական կարողություններ և թիմային աշխատանք։ Այնուհետև միասին ամփոփեցինք ճամբարի ամենավառ պահերը, կիսվեցինք տպավորություններով և հրաժեշտ տվեցինք՝ վստահ լինելով, որ այստեղ ձեռք բերված գիտելիքներն ու ընկերությունները դեռ երկար կմնան մեզ հետ։
Մինչ նոր հանդիպում








