Ընտրված նյութեր ֊ Աշխարհ

Աշխարհ

Կարճ ներկայացնենք «Իրական Հայաստանը»․ Արտակ Հարությունյան

Այս «Իրական Հայաստանում» իշխանական բլոգերը սադրում ու հայհոյում է շարքային քաղաքացուն, հետո սպառնում, որ այդ քաղաքացուն կձերբակալեն, ու ձերբակալում են՝ խուլիգանության համար։

Այս «Իրական Հայաստանում» մի «քաղաքական գործիչ» իր «կուսակցությամբ» ընտրական պրոցեսում ծառայում է իշխանությանը, իսկ ընտրությունից հետո նրա ղեկավարած «լրատվականը» պետությունից անվճար տարածք է ստանում։

Այս «Իրական Հայաստանում» լիքը «գործարարներ» բազմաթիվ խախտումներ են անում, բայց հալածանք է սկսվում քաղաքական հայտ ներկայացրած ընդդիմադիր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին
Աշխարհ

Նկատելի է, որ այժմ խուսափում են մեղքը կոչել մեղք՝ անունը «անձնական կյանք» դնելով․ Տեր Նշան

Ինչքա՜ն սովոր ենք մենք միայն տեսանելի’ մեղքերը մեղքեր կոչելուն, ինչպես օր. պոռնկությունը, սպանությունը, գողությունը։ Կարծես անկարեւոր են ագահ, հափշտակող, կռապաշտ, հարբեցող եւ բամբասող լինելը…

«Գրեցի ձեզ այս թղթում, որ չխառնակվեք պոռնիկների հետ. և ոչ միայն՝ այս աշխարհի պոռնիկների կամ ագահների կամ հափշտակողների կամ կռապաշտների հետ. ապա թե ոչ՝ պարտավոր պիտի լինեիք աշխարհից իսկ դուրս գալ» (Ա.Կորնթ.5։9-10)։

Նկատելի է, որ այժմ խուսափում են մեղքը կոչել մեղք՝ անունը “անձնական կյանք” դնելով։ Այնինչ, այդ “անձնական կյանքը” դառնում է մեղքի գովազդ ու վարակ ամենքի համար։

Դրա համար է առաքյալը, չար կոչելով բոլոր դրանք, դատապարտում է, որպեսզի

ժամանակի ընթացքում համընդհանուր նորմ եւ ընդունելի կենցաղ չդառնան.

«Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակվեք. եթե եղբայր կոչված մեկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մեկի հետ հաց էլ չուտեք:

Իմ ի՞նչ գործն է դատել նաև դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք եք դատում: Իսկ դրսիններին Աստված է դատելու: Վերացրե՛ք չարը ձեր միջից» (Ա Կորնթ. 5:11-13):

Կարդալ ավելին
Աշխարհ

Կիևը հարձակվել է իրանական առևտրային նավի վրա

Կիևը հարձակվել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա։

Հարձակման արդյունքում մեկ մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել են:

Թեհրանը հայտարարել է, որ ունի իրավունք իրագործելու պատասխան գործողություն։

Կարդալ ավելին
Աշխարհ

TRIPP + կունենա հրեա ղեկավար․ ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը

Կոնստանտին Սոկոլովը ներկայումս համարվում է միջազգային ներդրումային ոլորտի ազդեցիկ գործարարներից մեկը, որի հետաքրքրությունները կենտրոնացած են ենթակառուցվածքների, էներգետիկայի, հեռահաղորդակցության և Հարավային Կովկասի ռազմավարական նախագծերի վրա։

Կարդալ ավելին
Աշխարհ

Չինաստանը ներկայացրել է միկրոալիքային զենք, որը, ըստ հաղորդումների, կարող է շարքից հանել Starlink-ի արբանյակները

Չինաստանի Ազգային պաշտպանության տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ մշակել են գերհզոր միկրոալիքային զենքի նոր համակարգ, որը նախատեսված է ցածր երկրամերձ ուղեծրում գտնվող արբանյակների, այդ թվում՝ Starlink-ի, էլեկտրոնային համակարգերը վնասելու համար։

Կարդալ ավելին
Աշխարհ

Տարիներ շարունակ քաղաքական կեղտոտ դիվիդենտներ ես հավաքում առյուծի որսի թեմայով, հետո ինքդ սպանում առյուծին

Տարիներ շարունակ քաղաքական կեղտոտ դիվիդենտներ ես հավաքում առյուծի որսի թեմայով, հետո գալիս՝ տան պահած առյուծին քաղաքական դրդապատճառներով սպանում ես՝ ասես տենց էլ պիտի լիներ…

Իսկ էդ ամենի ֆոնին, քանի որ գրատներով կենդանասեր կամ իրավապաշտպան աշխատող խմբակն էլ քո քաղաքական հենարանն է, ձեն-ծպտուն չեն հանում…

Բա հո երեխային փողոցում կծած անտեր շուն չի՞, որի «շահերը պահելու» դիմաց գրանտ պիտի ստանան հաստիքային վնգստացողները…

Ձեր խմբակի հետաքրքրությունը թափառող անտեր կենդանիներն են…

Բնական է՝ անհայրենիք սորտից էլ ուրիշ ի՞նչ պիտի սպասես… Կամ մարդկանց տունը խլել, կամ տունը քանդել, կամ տան մեջ սպանել, կամ տնից հանել ու սպանել…

Կարդալ ավելին
Աշխարհ

Նա մեղադրվում էր 11 հոգու հետ, որոնք իբր թե ունեցել են տեռորիստական խմբակ՝ Բերիայի և պետության մյուս ղեկավարների դեմ

_ Աշխարհին ասեք,֊ զրնգաց Բակունցի առնական ձայնը,֊ որ ես ժողովրդի թշնամին չեմ: Կնոջս ու տղայիս էլ հաղորդեք, որ իմ առիթով իրենց կրած տառապանքների համար ինձ չանիծեն…
Դուրս եկա կամերայից: Փակ դռան ետևում մնաց Բակունցը: Նա մի քանի անգամ ներսից հարվածեց դռանը:

Կարդալ ավելին
Աշխարհ

ՖԻՖԱ֊ն ՌԴ֊ի վրա դրված արգելքը հեռացնելու գործընթաց է սկսել

Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է Ռուսաստանի վրա դրված արգելքներ վերացնելու պրոցեսը՝ ՄՕԿ-ի առաջարկի հիման վրա:

Առաջիկայում միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես քննարկելու է  բոլոր ռուսական թիմերի վերադարձի հարցը:

Այս որոշումն ընդունվել է նրանից հետո, երբ Միջազգային Օլիմպիական Կոմիտեն (ՄՕԿ) բոլոր սպորտային ճյուղերում ռուսական ներկայացուցիչների հանդեպ կիրառվող պատժամիջոցները դադարեցնելու կոչ արեց:

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։