Երևանում Կոմիտասի հուղարկավորության ժամանակ առատ անձրև է սկվում, ու սգո հանդեսի մասնակիցները սկսում են երգել Վարդապետի մշակած Անձրևն եկավ շաղալեն ժողովրդական երգը…
Կոմիտասը վախճանվել է Փարիզում 1935 թվականի հոկտեմբերի 22-ին: Ֆրանսիայի հայկական գաղութի կազմակերպությունները և երաժշտագետի խնամակալության հասարակական կոմիտեն դիմում են այդ ժամանակ Խորհրդային Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին Կոմիտասի դին հայրենիքում հուղարկավորելու խնդրանքով: Տեեղեկացված լինելով, որ Բերիան կտրուկ դեմ է իր բառերով ինչ-որ տերտերի թաղման համար գումար հատկացնելուն, Խանջյանը 1936 թվականի մայիսի 10-ին նրան նամակ է գրում նրան՝ տեղեկացնելով, թե ստացվել է հաղորդագրություն, որ Մարսելից Հայաստան մշտական բնակության նպատակով ներգաղթող հազար ութ հարյուր հայերի տեղափողող շոգենավով բերվում նաև Կոմիտաս դին՝ չնայած մինչ այդ իրենք հեռագրել էին և խնդրել հետաձգել այդ գործը որոշ ժամանակով: Նամակում Խանջյանը գրում է.
…Ստեղծված իրադրությունում խնդրի լուծման միակ նպատակահարմար որոշումը հանդիսանում է թույլատրել կազմակերպել Կոմիտասի թաղումը Էրիվանում…Որոշում ընդունելիս խնդրում եմ հաշվի առնել նաև, որ Կոմիտասը երբեք դաշնակ կամ դաշնակներին հարող չի եղել, հանդիսանում է մշակույթի ժողովրդական գործիչ և մեծ հեղինակություն է վայելում Հայաստանի սովետական ինտելիգենցիայի կողմից:
Հատկանշական է, որ Աղասի Խանջյանի սպանվում է Կոմիտասի թաղումից քիչ ժամանակ հետո 1936 թվականի հուլիսի 9-ին Բերիայի կողմից, շատ չանցած ձերբակալվում, բռնադատվում եւ աքսորվում է Վահրամ Ալազանը, 1937 թվականիի նոյեմբերին բանտում սպանվում է Չարենցը, ձերբակալվում եւ գնդակահարվում են Ֆրանսիայից Կոմիտասի աճյունի տեղափոխումը կազմակերպած Դանուշ Շահվերդյանը, նրա կինը եւ եղբայրը, ցանկով կարելի է նշել համարյա բոլորին, ում կարելի է համարել Վարդապետի հուղարկավորության կազմակերպիչ կամ այդ նախաձեռնության աջակից…
Հատկանշական է, սակայն, նաև այն, որ Խանջյանի որոշմամբ է, ի դեպ, Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության պետական քառյակը 1932 թվականից անվանակոչվել Կոմիտասի քառյակ անունով: Քչերը գիտեն, որ Աղասի Խանջյանի հատուկ հրահանգով Հայաստանի պետական ռադիոն 1932 թվականից շաբաթեկան առնվազն երեք անգամ հեռարձակում էր Կոմիտասի ստեղծագործությունները…
Այդ տարիներին ընդունված էր մերժել Կոմիտասին՝ ասելով, թե նա տերտեր է, ընդունված էր հրաժարվել Արարատից: Ու գիտեք, այդ հրաժարումի պատճառների թվում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մոլի կոմունիստները նշում էին այն, որ իրենց խոսքերով դաշնակները արտասահմանյան թերթերում միշտ գրում են, թե Արարատը Հայաստանինն է: Բոլշևիկյան իշխանությունների պետական քաղաքական դիրքորոշումն այն էր, թե Արարատը ազգային շովինիզմի խորհրդանիշ է և որպես այդպիսին պիտի մերժվի, Արարատի նկարի հրատարակումը արգելված էր, քանի որ հակադրվում էր իրականացվող պետական քաղաքականությանը և Թուրքիայի հետ խաղաղ գոյակցության ու բարեկամության ձգտմանը…Կոմիտասը տերտեր էր, Արարատը մերը չէր … Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, թվում է, թե ստալինյան ժամանակներն արդեն անցյալում են, թե Հայաստանում վաղուց արդեն կոմունիստական կուսակցությունը չէ իշխանության, թե արդեն չկա Բերիան…Բայց այդ միայն թվում է, որովհետև իրականում մենք վերադարձել ենք 1920-30-ական թվականներ, ինչի հաստատումն են նաև կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններ կոչվող հատուկ օպերացիան:
Կեցցե ՔՊՍՍ-ն, ընկերներ, կեցցե հայ ժողովրդի հայր, ընկեր Նիկոլ Վովայի Փաշինյանը… Անձի պաշտամունքը պատմության մեջ նորություն չէ, բայց հիշեք, որ պատմությունն իր օրենքներն ունի: Կոմիտասների արձանները հայոց հողում լինելու են միշտ, ինչպես Արարատն է միշտ մնալու հայկական յուրաքանչյուր հայի սրտում, հոգում ու մտքում, իսկ այ Լենինի կամ նորահայտ լենինների ու ստալինների արձանները կամ արձանիկները…