
Գյուղատնտեսությունը պետության անվտանգության, պետության պաշտպանության երաշխավորն է․ Դավիթ Դավթյան
Երբ աշխարհը խառնվում է իրար, էդ ֆոնին ավելի ակնհայտ է դառնում գյուղատնտեսության՝ պարենային անվտանգության դերը մարդկության համար:
Գյուղատնտեսությունը ուղղակի գործ կամ բիզնես չէ:
Գյուղատնտեսությունը պետության անվտանգության, պետության պաշտպանության երաշխավորն է ու ոչ պակաս կենսական, քան բանակը:
Գուցե ինձ քննադատեք այս համեմատականի և բացարձակ ճշմարտության մասին ուղիղ խոսելու համար, բայց դա ինձ մեկա, ու դրանից իրականությունը չի փոխվում…
Այս ցնցվող և անկայուն աշխարհում մենք պարտավոր ենք «կանաչ պահել» մեր հողերը:








