Ընտրված նյութեր ֊ Մշակույթ

Մշակույթ

Երկու լավաշ, որ փոխեցին Համո Սահյանի ճակատագիրը

Երբ Համո Սահյանը փոքր էր, մի օր, երբ ծնողները գնացել էին սար՝ խոտհնձի, երեխաներով ընկնում են մեծ եղբոր՝ Համոյի հետևից, որ գնան դաշտ՝ սինձ ուտելու։ Բայց ճանապարհին զգում են նոր թխվող լավաշի բույրը ու չեն կարողանում առաջ շարժվել․ ախորժելի հոտը արբեցնում է քաղցած մանուկներին:

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Երբ շախմատը մտավ թվային դարաշրջան

1997 թվականին Գարի Կասպարովի և Deep Blue համակարգչի դիմակայությունը դարձավ պատմական իրադարձություն։ Առաջին անգամ համակարգիչը հաղթեց գործող աշխարհի չեմպիոնին՝ ազդարարելով շախմատի թվային դարաշրջանի սկիզբը։

Կարդալ ավելին
Գորիս

«Գիրքը Բակունցի կյանքում»՝ բանախոսություն տուն-թանգարանում

Փետրվարի 21-ին Ակսել Բակունցի տուն-թանգարանում անցկացվեց «Գիրքը Բակունցի կյանքում» խորագրով բանախոսություն՝ նվիրված Գրքի տոնին։ Բանախոս, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը ներկայացրեց գրողի ընթերցողական աշխարհը, անձնական գրադարանի ճակատագիրն ու գրական ազդեցությունների շրջանակը։

Կարդալ ավելին
Գորիս

Բակունցի դիմանկարի ձեռքբերումը՝ մշակութային պատասխանատվության օրինակ

Ակսել Բակունցի տուն-թանգարանը համալրվեց բացառիկ արժեքով․ ձեռք է բերվել Հրաչյա Ռուխկյանի վրձնած Բակունցի դիմանկարը (1974թ.)։ Ստեղծագործությունը, Նելսոն Ոսկանյանի նախաձեռնությամբ, վերադարձավ իր բնական միջավայր՝ դառնալով ոչ միայն արվեստի գործ, այլև մշակութային գիտակցության խորհրդանիշ։

Կարդալ ավելին
Հայաստան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքը հանդես եկավ հայտարարությամբ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիի Եպիսկոպոսաց հավաքը, գումարված Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, հանդես եկավ համապարփակ հայտարարությամբ։ Եպիսկոպոսները վերահաստատեցին Մայր Աթոռի շուրջ միասնությունը, Եկեղեցու ինքնավարության կարևորությունը և կոչ արեցին երկխոսության ու համերաշխության։

Կարդալ ավելին
Գորիս

«Հրաշագործի նվերը» ներկայացումը ՝գրքի տոնի լավագույն նվեր Սիսիանի հանդիսատեսին

Սիսիանի մշակույթի կենտրոնում փոքրիկ հանդիսատեսի համար օրը վերածվեց իսկական հեքիաթի։ «Հրաշագործի նվերը» ներկայացումը դահլիճը լցրեց մանկական ծիծաղով, զարմանքով ու բուռն ծափահարություններով՝ վերածելով գրքի տոնը մշակութային ջերմ հիշողության։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Գորիսը 7֊ից մեկն է․ 120 մլն դոլլար կներդրվի զբոսաշրջային կլաստերներ ձևավորելու վրա

120 մլն դոլար կուղղվի Հայաստանում 7 զբոսաշրջային կլաստերի զարգացմանը։

Հայաստանը վավերացրել է տարածաշրջաններում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված վարկային համաձայնագիրը, հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյան-ը։ 100 մլն դոլարը տրամադրում է Համաշխարհային բանկ-ը, ևս 20 մլն դոլարը համաֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը։

Ծրագիրը կընդգրկի 7 զբոսաշրջային կլաստեր՝ Արենի, Դիլիջան, Դվին, Գյումրի, Ջերմուկ, Գորիս և Եղեգիս։

Կարդալ ավելին
Մշակույթ

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկեց Եպիսկոպոսաց հավաքը

Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքները սկսեց Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։

Կարդալ ավելին
Մշակույթ

Գիրք կարդալու ցանկությունը պետք է լինի «մինչև ոսկորներ»

ՀՀ ԿԳՍ նախարարության նախաձեռնած գրքի հանրային արշավին միանալով՝ հեղինակը կիսվում է իր ընթերցողական հիշողություններով՝ դպրոցական տարիներից մինչև այսօր՝ ընդգծելով, որ գիրքը պետք է ուղեկցի մարդուն բոլոր ժամանակներում։

Կարդալ ավելին
Գորիս

Ահռելի պարտք ունենք Բակունցին․ Թեհմինա Մարության

Վերջերս Գորիսում հիմնադրված «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը ստեղծվել է հենց այդ բացերին պատասխանելու նպատակով՝ միավորելով գիտական, կրթական և մշակութային ջանքերը մեկ համահունչ ռազմավարության շրջանակում։ Հիմնադրամի գործունեության, ծրագրերի և առաջիկա անելիքների մասին զրուցել ենք հիմնադրամի տնօրեն, գրականագետ Թեհմինա Մարությանի հետ։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։