Ընտրված նյութեր ֊ Աշխարհ

Աշխարհ

Իսրայելը շարունակում է դիտավորյալ թիրախավորելով պաղեստինցի երեխաներին․ՄԱԿ

The Guardian․ ՄԱԿ-ի անկախ հետաքննչական հանձնաժողովի նոր զեկույցը եզրակացրել է՝ որ Իսրայելը շարունակում է դիտավորյալ թիրախավորելով Գազայում պաղեստինցի երեխաներին, իրականացնելով ցեղասպանություն պաղեստինցի ժողովրդի դեմ։

Զեկույցում նշվում է, որ պատերազմական բոլոր զոհերի մոտ 30 տոկոսը երեխաներ են եղել, և այս վիճակագրությունը վկայում է անչափահաս քաղաքացիական անձանց դեմ հարձակումների դիտավորյալ բնույթի մասին։

Կարդալ ավելին
Աշխարհ

ԱՄՆ կառավարության որոշմամբ կասեցվելու է այս պահին ամենահզոր ԱԲ մոդելների մոդելների աշխատանքը

Ընդամենը երկու ամիս առաջ Anthropic-ը ներկայացրեց այս պահին ԱԲ աշխարհում առկա ամենահզոր ու ամենաարդյունավետ Mythos մոդելը։ Բայց քանի որ այն իրոք չափազանց հզոր էր, հայտնաբերում էր պաշտպանված ու հուսալի թվացող էլեկտրոնային ենթակառուցվածքների անհայտ խոցելիությունները, Anthropic-ը այդ մոդելը բաց օգտագործման չհանձնեց։ Այն փոխանցվեց խոշոր կորպորացիաներին` իրենց խոցելի ենթակառուցվածքների խնդիրները բացահայտելու ու կարգավորելու համար։

Կարդալ ավելին
Աշխարհ

Թե ինչպես է Փաշինյանը Հայաստանում ներդնում կառավարման էրդողանական մոդելը

Հայաստանի ծրագրված թուրքացմանն ընդառաջ ՔՊ-ն Հայաստանում անցկացրեց, ըստ էության, առաջին թուրքավարի կամ «էրդողանական» ընտրությունները։ Փաստերի ամբողջությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանի գլխավոր խորհրդատուները առաջնորդվել են նույն քաղաքական տեխնոլոգիաներով, որոնց օգնությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տասնամյակներում կազմակերպել և վերահսկել է Թուրքիայի ընտրական գործընթացները։

Ստորև շատ համառոտ ներկայացնում եմ «ընտրությունների» էրդողանական մոդելը, որը կարելի է համեմատել Հայաստանում Փաշինյանի կողմից ներդրվող ընտրական համակարգի հետ։ Նմանությունները ակնհայտ են։

Կարդալ ավելին
Աշխարհ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ է արել «ազատագրել» Երուսաղեմը

«Ինչպես տեսանք Դամասկոսի, Հալեպի եւ Ղարաբաղի ազատագրումը, այնպես էլ Աստծո կամքով մի օր կտեսնենք Երուսաղեմինը:

Ինչպես անցյալում, այս հողերը կրկին մեզ կպատկանեն: Քաղաքը պիտի վերադարձվի Թուրքիայի վերահսկողությանը»:

Հրեական ԶԼՄ-ները հունիսի 8-ին զետեղել են Իսրայելի ԱԳՆ, ՊՆ-ի քննադատությունը Չիֆթչիի X -ում հրապարակված ելույթին:

Կարդալ ավելին
Աշխարհ

Արաքչիի նախազգուշացումը ԱՄՆ-ին․ «Եթե ուզում եք անվտանգ լինել, լքեք տարածաշրջանը»

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաքչին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան ցանկացած հարձակման կամ սպառնալիքի։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել հեռանալ տարածաշրջանից, եթե ցանկանում է ապահովել սեփական անվտանգությունը։

Կարդալ ավելին
Աշխարհ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Միաժամանակ, Իրանը զգուշացնում է, որ տարածաշրջանային նախագծերը չպետք է վտանգեն իր ազգային անվտանգությունը։

Կարդալ ավելին
Աշխարհ

Քոչարյանի ժամանակ շուկայի կախվածությունը ՌԴ֊ից ամենաքիչն էր

Այս գրաֆիկը ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 1990-ականների կեսերից մինչև 2000-ականների կեսերը զգալիորեն նվազել է՝ մոտ 32%-ից հասնելով 15%-ի։ Սակայն 2008 թվականից սկսած այն կրկին սկսել է աճել, իսկ 2018-ից հետո աճը դարձել է ավելի արագ։ 2024 թվականին ՌԴ մասնաբաժինը հասել է շուրջ 42.4%-ի՝ դառնալով դիտարկվող ամբողջ ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը։

Այսինքն՝ եթե 2000-ականների սկզբին Հայաստանի արտաքին առևտրում նկատվում էր շուկաների հարաբերական դիվերսիֆիկացում, ապա վերջին տարիներին, հատկապես 2022-ից հետո, Ռուսաստանի դերը Հայաստանի արտաքին առևտրում կտրուկ մեծացել է։

Կարդալ ավելին
Աշխարհ

Իրանը հայտարարում է ԱՄՆ ռազմաբազայի թիրախավորման մասին

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարության համաձայն՝ Բանդար Աբբասի շրջանում տեղի ունեցած հարձակմանը հաջորդել է պատասխան գործողություն՝ թիրախավորելով ԱՄՆ ռազմաբազա։ Հրապարակման մեջ նշվում է նաև նավթի միջազգային գների աճի մասին։

Կարդալ ավելին
Աշխարհ

Ուղերձ-կոչ՝ Սյունիքում և մարզից դուրս բնակվող բոլոր սյունեցիներին. Սուրեն Խաչատրյան

«Արևմտյան Ադրբեջան» նախագիծը Սյունիքը ներսից դանդաղորեն զավթելու և մարզը թուրքերով բնակեցնելու ևս մեկ բացահայտ քայլ է։

Սյունիքի բռնազավթված տարածքների ազատագրության մասին լռելը մեկ այլ վկայություն է՝ Սյունիքը մաս-մաս Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու։

«Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական ծրագիրը, որ ներկայացվում է կեղծ անվամբ՝ «Թրամփի ուղի», Մեղրին Ադրբեջանի և Թուրքիայի տիրապետությանը հանձնելու մեկ այլ քայլ է։

Մարզի գյուղերում 48 դպրոց փակելու՝ Ադրբեջանից պարտադրված քայլը Սյունիքն աստիճանաբար հայաթափելու հստակ ծրագիր է։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։