Ընտրված նյութեր ֊ Հայաստան

Հայաստան

Մի՞թե չեք զզվում ձեզանից, երբ հիշում եք ինչ էիք 2018֊ին եւ ինչ եք հիմա

2018թ․֊ին կային մարդիկ, որ պնդում էին, թե Նիկոլը եկել է, որ Արցախը տա։

Նրանց անվանեցին «դավաճաններ» եւ կոռուպցիոներներ եւ հայտարարեցին․ «Արցախը Հայատան է և վերջ»։

Ինչ խոսք, եկավ 2020թ․֊ը Նիկոլը ստորագրեց կապիտուլացիան։

Ասեցին նախկիններն են մեղավոր։

Եկավ 2021թ․֊ը, ասեցին որ Նիկոլը մնա տալու է Արցախը։

Ասեցին, ոչ, նա է միակը, որ կարող է պահել եղածը ու ընտրեցին կապիտուլյանտին որպես երկրի ղեկավար։

2022թ․֊ին Նիկոլը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։

Ասեցին, սկզբից Պուտինն է դա արել։

2023թ․֊ին Նիկոլը ոչինչ չարեց եւ թույլատրեց Արցախի էթնիկ զտումը։

Ասեցին Արցախի ղեկավարությունն է մեղավոր, իսկ արցախցիներին մեղադրեցին չկռվելու մեջ։

2024թ․֊ին Նիկոլը հայտարարեց, որ պետք է փակել Արցախի թեման, քանի որ այն Ադրբեջանի ներքին հարցն է եւ մեզ չի վերաբերում։

Ասեցին, այո, Արցախը Ադրբեջան է եւ երբեք էլ մերը չի եղել։

2026թ․֊ին արցախցին բորբոքված հարցեր բարձրացրեց Նիկոլի առաջ․

Ասեցին, դու ինչո՞ւ ես կենդանի, պետք է զոհված լինեիր Արցախում։

Ո՜վ մարդիկ, չե՞ք տեսնում թե 6 տարվա ընթացքում ինչից ինչ դառաք։

Մի՞թե չեք զզվում ձեզանից, երբ հիշում եք ինչ էիք 2018֊ին եւ ինչ եք հիմա։

Կարդալ ավելին
Հայաստան

Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը

Կապանի երկրագիտական թանգարանի նոր ցուցադրությունը ներկայացնում է շուրջ 4000 ուրարտական ժամանակաշրջանի նմուշ՝ ընդգծելով Սյունիքի դերը որպես կարևոր ռազմավարական և մշակութային կենտրոն։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Սրա՞նք պիտի վերարտադրվեն հունիսի 7-ին․ Ծավի և Վերին Խոտանանի դպրոցների ոդիսականը

Ծավում և Վերին Խոտանանում հին դպրոցական շենքերը քանդվել են, սակայն նորերի կառուցումը կանգ է առել սկզբնական փուլում։ Համայնքների բնակիչները շարունակում են սպասել հստակ պատասխանների և լուծումների։

Կարդալ ավելին
Գորիս

Բազմիցս պատմությունը մեր ցույց է տվել, իշխանություն-ժողովուրդ կապը ռազմական համաձայնություններ չի ունեցել. Սոնա Դավթյան

Ճիշտը որ ասենք մենք միշտ ենք դժգոհ, դժգոհ ազգ ենք, մեր եղածից, ունեցածից, բայց ինչի էդպես դժգոհ չենք թշնամուց, ինձ բացատրեք, այդ ոնց է ստացվում, որ բոլորից դժգոհ ենք, բայց թուրքից դժգոհ չենք, բոլորին մերժում ենք, դե զգացել եք, կլինե՞ր տենց թշնամուն մերժեինք, դեմ կանգնեինք ու մարդավարի հայավարի մերժեինք, նենց, որ էլ գոյություն չունենային։ Թե՞ մերը միայն օդում բողոքելն է, հերթը երբ հասնում է գործին ու ռիսկին, մենք այդտեղ ինվալիդ ենք հետն էլ կրակելուց մի աչքը ծուռ է տեսնում։ Դեռևս բան փոխել հնարավոր է, ուշ չէ դե’ռ, <<Արևմտյան Ադր բեջան>>ով ինքը շարունակում է էլի մեզ ու մեր լինելը մերժելու գործընթացը։

Կարդալ ավելին
Հայաստան

6 հիմնավոր կետ․ Նիկոլը որ լինի իշխանության, խաղաղություն չի լինելու

Խաղաղության մասին բացառված է խոսել, քանի դեռ փոխված չի ՀՀ Սահմանադրությունը։ Նա Ալիևին խոստացել է, որ փոխելու է Սահմանադրությունը։ Բոլորը գիտեն, որ այդ փոփոխությունը պիտի լինի, որպեսզի Ալիևը ստորագրի խաղաղությունը։ Այսինքն սրանից հետո դեռ պիտի այլ ընտրություն էլ լինի Ալիևի պահանջով, դեռ պետք է հայ ժողովուրդը ուժի սպառնալիքի եւ խաղաղության մուրալու պահանջի տակ փոխի սահմանադրությունը, նոր արդեն հարց է, Ալիևը կստորագրի՞ արդյոք խաղաղության պայմանագիր թե ոչ։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է արդարությունը հեռու այս հասարակությունից. Արտակ Հովսեփյան

Միայն «պատասխանատվություն֊վաստակ֊իրավունք» շղթայով կարելի է հաստատել արդար հասարակակարգ ինչպես արել են մեր նախնիները անհիշելի ժամանակներից։ Դա նշանակում է, որ ՄԻԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ՎԱՍՏԱԿԵԼ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՒ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ։

Կարդալ ավելին
Հայաստան

Զորահանդեսը ցույց տվեց, որ հայկական բանակը դեռ չի հասել Ադրբեջանի մակարդակին ընդհանուր ռազմական հզորությամբ․ Վահրամ Միրաքյան

Չնայած վերջին տարիներին հայկական ներքին ռազմարդյունաբերության թռիչքային աճին, հիշեցնեմ, որ մենք այդ հարցում էլ դեռ Ադրբեջանից հետ ենք, քանի որ Ադրբեջանի ներքին ռազմարդյուաբերության շրջանառությունը բաց աղբյուրներով տարին 1-1,5 միլիարդ դոլար է գնահատվում, որը դեռ մոտ 3 անգամ մեծ է հայկականից: Պլյուս իրենց ռազմարդյունաբերությունն ավելի երկար պատմություն ունի և ուժեղ գործընկերներ՝ իդեմս Թուրքիայի և Իսրայելի:

Կարդալ ավելին
Հայաստան

Դիլիջան քաղաքը մերժեց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին

Այսօր Դիլիջան քաղաքում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի նախընտրական հանդիպմանը ներկա է եղել մոտ 60-70 դիլիջանցի, որոնք համայնքապետարանի ու համայնքապետարանի ենթակա մանկապարտեզների աշխատողներ են եղել, դպրոցների տնօրեններ, նաև Ն․ Փաշինյանին հավանող կենսաթոշակառուներ։ Եվ դա 16 հազար բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում; Դիլիջան քաղաքը մերժեց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։

Կարդալ ավելին
Հայաստան

«Չկրակված հրթիռներ»․ ինչու «Իսկանդերը» չօգտագործվեց Եվլախի ուղղությամբ

Եվլախ քաղաքն Ադրբեջանի հիմնական կոմունիկացիոն հանգույցն է։ Նախ՝ այստեղով է անցնում Ադրբեջանն աշխարհի հետ կապող երկաթուղին, քաղաքում կա երկաթուղային կայարան ու ռազմավարական նշանակության երկաթուղային կամուրջներ։ Բացի այդ Եվլախ քաղաքով են անցնում մի քանի միջպետական ճանապարհներ, որոնք իրար են կապում Ադրբեջանի արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև Ադրբեջանը Վրաստանի հետ, իսկ քաղաքի հյուսիսում ու հարավում կա ռազմավարական նշանակության երկու ավտոմոբիլային կամուրջ։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։