Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.

Սոցիալական ցանցերից բերված գրառումները նպատակ ունեն մեկ տեղ հավաքել Գորիսի հասարակության կարծիքները, հրապարակումները եւ պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ։

Ընտրված նյութեր ֊ Սոց․ցանցեր

Բաքուն կեղծ տեղեկատվություն է տարածել Արցախի Հանրապետության հետ «ինտեգրման» հարցերի շուրջ. Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ բանակցելու նպատակով «պատասխանտու» նշանակված ոմն Ռամին Մամեդովը հերթական հակահայ ադրբեջանցին է, որի նախնիները բնակություն էին հաստատել Շուշիում։
Վերջինս կեղծ տեղեկատվություն է տարածել հանդիպման մասին՝ պնդելով, թե իբր քննարկվել են Արցախի Հանրապետության՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հետ «ինտեգրման» հարցեր, մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն արդեն իսկ հերքել է այս ապատեղեկատվությունը։

Սպիտակ տունը դաշնային գործակալություններին ժամանակ է տվել TikTok հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար

Սպիտակ տունը դաշնային գործակալություններին ժամանակ է տվել Տիկ֊Տոկ հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար։
Չինական հավելվածը անվտանգության խնդիրների պատճառով հայտնվել է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։ Որոշ գերատեսչություններ, ներառյալ պաշտպանության նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը եւ պետական կառավարումը, արդեն սահմանել են նշված սահմանափակումները:

Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանն անվերապահորեն ճանաչի իր տարածքային ամբողջականությունը. Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանն անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ այդ երկրի սահմանադրական ակտի, Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածվում է «Անդրկովկասի փոխարքայության հարավային և արևելյան շրջանների» նկատմամբ, այսինքն՝ Սյունքի, Արցախի, Գանձակի, Նախիջևանի և Բաքվի գավառի վրա։

Հայր Սուրբ Մկրտիչն է, ով բոլոր պատերազմներում խաչի հետ կրում էր զենք և կանգնում զինվորի կողքին. Մանուշակ Ստեփանյան

Մանուշակ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իմ Հայր Սուրբ Մկրտիչն է, ով բոլոր պատերազմներում խաչի հետ կրում էր զենք և առաջնագծում կանգնում զինվորի կողքին։
Պատերազմից հետո համարվում է անհայտ կորած։ Նա շատ փորձություններով անցած անհատականություն է, ազնվության ու արժեհամակարգով հարուստ, լեցուն անհատ է»։

Պատմական նախագիծը և ժառանգված հնարավորությունների մսխումը. Վահե Սարգսյան

0 Views ՀՀ-ում առկա որոշակի գազային ճգնաժամի ֆոնին վերստին իրենց հրապարակ են նետել արևմտաթուրքական օրիենտացիայի «նվագարկիչները»: Քիչ ներքևում կբացատրենք՝ ինչն ինչոց է: Մինչ այդ՝ հիշեցնենք,

Թուրքիան առաջ է մղում «Երեք պետություն, մի ազգ» հայեցակարգը, մեծացնելով իր տարածքը. Վարուժան Գեղամյան

0 ViewsՆկարում վերջերս Կիպրոսի օկուպացված հատվածում Թուրքիայի, Ադրբեջանի և տեղական թուրքական բնակչության իշխող կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ ելույթից մի դրվագ է: Ֆոնին գրված է «3 պետություն,

Ինչպես քո խնդիրը ընտանիքդ պաշտպանելն է, այնպես էլ պետության խնդիրն ազգի անվտանգությունն ապահովելն է. Զաքար Խոջաբաղյան

1 Views Հատկապես տարածաշրջանում ուժգին երկրաշարժերի հաճախության աճի ֆոնին, Հայաստանը սնող ջրային ռեսուրսների վրա կառուցվելիք հանքի թույլտվություն տալը, այդ հանքի անվտանգ լինելու մասին երաշխիք տալը,

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։