
«Բաժանված ժամանակ, միավորված հիշողություն»․ Գյումրիում կկայանա հատուկ ցուցադրություն-բանախոսություն
Ակսել Բակունցի և Մարիամ Ասլամազյանի ստեղծագործական ու մարդկային կապերին նվիրված միջոցառումը կանցկացվի Գյումրիում՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության շրջանակում։ Երեկոյի ընթացքում կներկայացվեն բացառիկ արխիվային նյութեր, նամակներ, հուշագրություններ և «Ակսել Բակունցը մոր հետ» հայտնի կտավի 2D անիմացիան։








