Եկեղեցու օծում. հոգևոր կերպարանափոխման ուղի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
299 Views

Ես չգիտեմ, թե դուք արդյոք զգո՞ւմ եք այն, ինչ ես եմ զգում այս պահին: Մի պատմական օր է, որ մենք այսօր անց ենք կացնում այս տարածաշրջանի մեր հայկական հարազատ հողի վրա՝ մեր հոգեկան հաղորդակցությամբ Աստծու հետ: Աստված այցելում է մեզ: Սուրբ Մյուռոնը, որ Սուրբ Հոգու խորհրդանիշն է, այսօր հեղվեց այս քարերին, և այս քարերը դադարեցին նյութ լինելուց: Համբուրելի քարեր են այլևս, ոչ թե լոկ քարեր, որովհետև Սուրբ Հոգով են այցելված: Սուրբ Մյուռոնով դրոշմված քարեր են, հոգիացյալ քարեր են, որոնք խոսում են մեզ հետ, եթե հոգևոր ականջ ունենք լսելու: Կարևորն այն է, որ այսօր այս եկեղեցու օծումով մեր ժողովուրդը, դուք՝ հավատացյալներդ, փոխվեք, կերպարանափոխվեք: Քրիստոնեական հավատքը չդառնա ձեզ համար ձեր հայրերի, անցյալի փառքը, այլ Ավետարանը, մեր Եկեղեցու արարողությունները, մեր Եկեղեցու հարազատ ավանդությունները դառնան ձեր ամենօրյա կյանքի մասն ու բաժինը:

Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց

Հատված Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման ժամանակ արտասանած խոսքից, 20 դեպտեմբերի, 1997 թ.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել