Գորիս համայնքում սոցիալական բնակարանային շենքերի վերակառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
239 Views

Գորիս համայնքում սոցիալական բնակարանային շենքերի վերակառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում։

Ծրագրի շրջանակներում 18 ընտանիք շուտով կունենա հարմարավետ և ժամանակակից բնակարաններ։ Սա քայլ է դեպի համայնքի բնակֆոնդի բարելավում և սոցիալապես խոցելի ընտանիքների կենսապայմանների արմատական փոփոխություն։

Սեփական տուն ունենալը յուրաքանչյուր ընտանիքի երազանքն է ։ Այս ծրագիրը ոչ միայն բնակարանային խնդրի լուծում է, այլև հնարավորություն՝ ընտանիքներին վերագտնելու կայունությունը, ապահովության զգացումը և ապագայի հանդեպ վստահությունը։

Բնակարանային ապահովության հարցը գտնվում է համայնքի ղեկավարության հատուկ ուշադրության ներքո։ Համայնքը հետևողականորեն շարունակելու է աշխատել նոր բնակարանաշինական ծրագրերի ներդրման ուղղությամբ։ Առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես առավել խոցելի խմբերին, երիտասարդ ընտանիքներին և հատուկ կարիքներ ունեցող անձանց։

Ծրագրի նպատակն է ոչ միայն բնակարաններ տրամադրել, այլև ստեղծել կայուն հիմք ընտանիքների զարգացման համար։ Սեփական տունը դառնում է այն հենակետը, որտեղից սկսվում է յուրաքանչյուր ընտանիքի առաջընթացը, երեխաների կրթությունը և ապագայի կերտումը։

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել UNDP in Armenia, ՄԱԶԾ կայուն համայքներ ծրագիրը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել