Նոր մակարդակի բժշկական սպասարկում Կապանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
119 Views

Կապանի բժշկական կենտրոնի մասին վերջին ամիսներին բազմաբնույթ ասեկոսեներ են շրջանառվում։ Ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։ Այսօր՝ որպես բուժառու, այցելեցի Կապանի բժշկական կենտրոն։ Օպերատիվ ենթարկվեցի բուժզննության, բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Բաբայանն ու վիրաբույժ Գրիգոր Գրիգորյանը տեղում անմիջապես խորհրդակցեցին իրար հետ, ախտորոշեցին ու բժշկական փոքրիկ միջամտության ենթարկվեցի։ Անկեղծորեն ասեմ՝ չէի սպասում այդպիսի որակյալ սպասարկում․ պատկերացնում էի նախկինի պես հերթեր, անբարյացակամ վերաբերմունք, «մունաթ» դեմքեր։ Մեկ անգամ եւս համոզվեցի՝ Կապանի բժշկական կենտրոնում շատ բան է փոխվել, ինչի համար շնորհակալ եմ տնօրեն Արսեն Բաբայանին, վիրաբույժ Գրիգոր Գրիգորյանին եւ, իհարկե, բուժքույր Ռուզաննային։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել