Սեղանի թենիսի՝ Սյունիքի մարզային առաջնության արդյունքների ամփոփում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
220 Views

Սեղանի թենիսի՝ Սյունիքի մարզային առաջնության արդյունքների ամփոփում

Նոյեմբերի 30-ին «Սեղանի թենիսը՝ Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն» ծրագրի շրջանակներում Վերիշենի միջն. դպրոցում կայացավ սեղանի թենիսի՝ Սյունիքի մարզային առաջնությունը:

Ծրագիրն իրականացնում է Սյունիքի մարզասերների ֆեդերացիան՝ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում:

Մասնակիցներ

Մարզի ուժեղագույն մարզիկներ՝ Գորիս, Կապան, Քաջարան, Սիսիան քաղաքներից և Վերիշեն, Սյունիք, Հարժիս, Հարթաշեն, Գորայք, Ախլաթյան գյուղական բնակավայրերից:

Մասնակիցների թիվը՝ 65 (50 տղա և 15 աղջիկ):

Բացման արարողության ժամանակ

Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի գործունեությանը զգալի աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալագիր-հուշանվերներ հանձնվեցին «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, ԱՄՆ ՄԶԳ-ին, «Էլոլա» ՓԲԸ-ին և Վերիշենի միջնակարգ դպրոցին:

Չնայած բարեկամական մթնոլորտին՝ առաջնությունն անցավ բավական դիտարժան ու թեժ պայքարում:

Մրցանակային տեղերը բաշխվեցին՝

Տղաներ

Արտյոմ Միքայելյան, 1968 թ., ք. Սիսիան (Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի մարզիչ)

Գագիկ Բաղդասարյան, 1992 թ., ք. Կապան (Մարզիչ)

Ստեփան Հայրապետյան, 2010 թ., ք. Կապան

Աղջիկներ

Սիլվի Թունյան, 2010 թ., ք. Քաջարան

Սյուզաննա Սարգսյան, 2011 թ., գ. Ախլաթյան

Նելլի Մարության, 1982 թ., գ. Հարթաշեն

Հատուկ մրցանակների արժանացան՝

«Լավագույն դպրոցական» – Սերժ Գևորգյան (2007 թ., ք. Կապան)

«Լավագույն վետերան» – Մերուժան Աթայան (1956 թ., ք. Քաջարան)

Դիտարժան խաղ ցուցադրելու համար պատվոգրեր ստացան՝

Հակոբ Բակունցը – 2013 թ., Վերիշեն

Սպարտակ Բակունցը – 2016 թ., Վերիշեն

Հայկ Տոռոզյանը – 2015 թ., Վերիշեն

Ստեփան Մկրտչյանը – 2009 թ., գ. Գորայք

Գայանե Հայրապետյանը – 2009 թ., Գորայք

Մանե Գևորգյանը – 2010 թ., Ախլաթյան

Նարե Առաքելյանը – 2010 թ., Ախլաթյան

Վլադիմիր Ալեքսանդրյանը – 1955 թ., Քաջարան

Արա Համբարձումյանը – 1985 թ., Կապան

Արամ Սարգսյանը – 1968 թ., Կապան

Պարգևատրումներ

Բոլոր մրցանակակիրները ստացան գավաթներ, մեդալներ, պատվոգրեր և հուշանվերներ:

«Էլոլա» ՓԲԸ-ն, ավանդույթի համաձայն, մրցանակակիրներին տրամադրեց բարձրորակ արտադրատեսակների փաթեթներ:

Շնորհակալագրեր հանձնվեցին

Սյունիքի մարզում սեղանի թենիս մարզաձևի զարգացմանը նվիրված մարզիչներ՝ Կարեն Բեգլարյանին, Արտյոմ Միքայելյանին և Գագիկ Բաղդասարյանին:

Առաջնություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար շնորհակալագրերի արժանացան նաև Հարժիս գյուղը, Գորայքի և Հարթաշենի միջնակարգ դպրոցները:

Առաջնության բոլոր մասնակիցներին տրվեցին խորհրդանշական հուշանվերներ:

*****

«Սեղանի թենիսը՝ Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն» ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Սյունիքի մարզասերների ֆեդերացիան, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։

Գորիսի մամուլի ակումբ (Goris Press Club)

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Արտաքին գովազդ Գորիսում

Սիսիանի Մարզադպրոց

Gagik Baghdasaryan

Գորիսի Մանկապատանեկան Մարզադպրոց

Գորայքի միջնակարգ դպրոց

Վերիշենի միջն. դպրոց

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել