Գորիսի մանկապարտեզների փոքրիկները սովորում են խոհարարական արվեստ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
188 Views

Գորիսի մանկապարտեզների փոքրիկները սովորում են խոհարարական արվեստ

Գորիս համայնքի մանկապարտեզներում շարունակվում են հետաքրքիր բաց պարապմունքների շարքը։ Այս անգամ Վազգեն Սարգսյանի անվան թիվ մեկ մանկապարտեզի փոքրիկները դարձել են խոհարարներ և սովորում են բանջարեղենով աղցան, թթուներ պատրաստել։

Պարապմունքի ընթացքում երեխաները ծանոթանում են տարբեր բանջարեղենների հետ, սովորում են դրանց անունները, իմանում օգտակար հատկությունների մասին։ “Փոքրիկ խոհարարների” դասը միավորում է և՛ խաղը, և՛ ուսուցումը՝ դարձնելով ճանաչողական գործընթացն առավել հետաքրքիր ու արդյունավետ։

Նման պարապմունքները նպաստում են երեխաների մոտ առողջ սննդի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։

Բաց պարապմունքների նման ձևաչափը շարունակական բնույթ է կրում Գորիսի մանկապարտեզներում՝ նպաստելով նախադպրոցական կրթության որակի բարձրացմանը և երեխաների բազմակողմանի զարգացմանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել