ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ
Նոյեմբերի 29-ին Գորիսի պետական համալսարանում ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տարվա ամենասպասված և արդեն ավանդույթ դարձած միջոցառումներից մեկը՝ աշխատանքի տոնավաճառը, որը նպատակ ուներ սերտացնելու աշխատանք փնտրողների և գործատուների միջև շփումն ու համագործակցությունը, նպաստելու երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Նարինե Հովհաննիսյանը, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը: