Նուբար ՕԶԱՆՅԱՆ
Խանում Քեթենջյանը (Արմենուհի) և նրա մի խումբ ընկերներ կազմակերպում են դիմադրություն՝ Ուրֆայի հայկական թաղամասերում ապրող մարդկանց և կանանց իթթիհադական թուրքերի կազմակերպած ցեղասպանությունից և աքսորից պաշտպանելու համար։ Հարուստ ու կիրթ ընտանիքի դուստր Արմենուհին ավարտել է Խարբերդի Եփրատ վարժարանը։ Խանումը (Արմենուհի)՝ մի կրթված կին, հիմնում է կանանց զինյալ ուժ՝ իրենց և ժողովրդին զավթիչներից պաշտպանելու համար։
«Ինչպե՞ս կցուցաբերես քո երախտագիտությունը, եթե խնայեմ քո կյանքը»։ «Կվերադառնամ ընկերներիս մոտ՝ կռիվը շարունակելու»։ «Հայկական թաղամասը կկործանվի, ի՞նչ եք անելու հետո»։ «Կռվելով կմեռնենք»։ Թուրքի՝ ամուսնության առաջարկին էլ ի պատասխան Արմենուհին պատասխանում է․ «Ավելի լավ է մեռնեմ, քան թուրքի կին դառնամ»։
Ցանկանում ենք անդրադառնալ այն հայ կանանց, որոնց տեղը պատմության մեջ անհայտ է․ անհայտ են նրանց դերերը գրականության, պոեզիայի, նկարչության մեջ, թատրոնում և կինոյում, անհայտ են նրանց պայքարը կանանց ազատության երթում, անտեսանելի է նրանց տեղը ազատագրական պայքարում: Նեկան թաքնված է «անցյալի» մեջ։ Պատմությունը թաքնված է «պահի» մեջ։ Եթե պատմությունը հայտնի չէ, օրն ու պահը չեն կարող հասկացվել։ Թերի է մնում նաև կանանց ազատության գիտակցումը։ Այսօր գրեթե բոլոր բնագավառներում քուրդ կանանց առաջնորդած դիմադրությունն ու պայքարը, գետի պես հոսում, աճում, բազմանում ու տարածվում են ամենուր, «ժըն, ժիյան, ազադի» (քրդերեն՝ կին, կյանք, ազատութուն-Ակունքի խմբ․) կարգախոսով կեղեքողներին վախեցնելով, ոգեշնչման և բարոյահոգեբանական աղբյուր է յուրաքանչյուր աշխատող կնոջ համար, ով ճնշված է և փնտրում է ազատություն: Արթնանալու ու ոտքի կանգնելու, քայլելու, վանկարկելու ու աղաղակելու ձայներով, ինչպես ներքևից եկող ալիքը՝ այն ցնցում է երկրի վրա գտնվող կեղեքիչներին, և վախեցնում հզորներին։ Սակայն պետք է իմանալ, տեսնել ու հասկանալ, որ այս երկրում, որտեղ մենք ապրել ենք մեկ դարից քիչ ավել առաջ, հայ կանայք հնչեցրել են «ԿԻՆ, ԿՅԱՆՔ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ-JIN JIYAN-AZADλ կարգախոսը, որը ճիչ էր նրանց դիմադրության, ազատության որոնումների և ազգային զարթոնքի մեջ, իրենց համար ազատության կարգախոս, որը հասցրին բարձունքների։ Իսկ Ցեղասպանության աննկարագրելի դաժանության դեմ նրանք զենք առան ու իրենց ինքնապաշտպանության համար հիմնեցին կանանց ազատության գումարտակներ ու կանանց միություններ։ Նրանք միասին երգեցին բոլոր ճնշված կանանց, բոլոր լեզուների, բոլոր ժամանակների անմահ երգերը:
Խանում Քեթենջյանը (Արմենուհի) և նրա մի խումբ ընկերներ կազմակերպում են դիմադրություն՝ պաշտպանելու Ուրֆայի հայկական թաղամասերում ապրող մարդկանց և կանանց իթթիհադական թուրքերի կազմակերպած ցեղասպանությունից և աքսորից։ Հարուստ ու կիրթ ընտանիքի դուստր Արմենուհին ավարտել է Խարբերդի Եփրատ վարժարանը։ Խանումը (Արմենուհի)՝ մի կրթված կին, հիմնում է կանանց ռազմական ուժ՝ իրենց և ժողովրդին զավթիչներից պաշտպանելու համար։ Հայ կանանց պատրաստում է որպես զինվոր։ Նրանք իրենց մազերն այնպես են կապում, որ դրսից չնկատվեն ու քողարկվում են տղամարդու հագուստով։ Նրանք թույն են պահում իրենց մոտ, որպեսզի պաշտպանվեն իթթիհադական խոշտանգողներից, եթե հանկարծ ընկնեն թշնամու ձեռքը։ Կազմում են կատարյալ պլաններ՝ հարձակվելու տարածաշրջանի ամենահագեցած և ամենադաժան ռազմական միավորի վրա և սկսում են հարձակումը: Թուրք զինվորներն առաջին գնդակը և կնոջ ձայնով հնչեցրած «հանձնվեք» նախազգուշացումը ընդունում են որպես մեծ հարված իրենց պատվին, և փորձում են պատասխանել հայ կանանց հարձակմանը։ Հայ կանանց հարձակմամբ թուրք զինվորները խայտառակվեցին․ նրանց կորուստները մեծ էին։ Հայ կանայք զինվորների զենքերն ու փամփուշտները հավաքում են, հրկիզում ոստիկանական բաժանմունքը, որը գրավել էին։ Բարձրացող կրակը բոցավառում է անթիվ ու անպաշտպան հայուհիների դիմադրության ոգին։ Մեծ ոգևորություն է առաջանում հայ ժողովրդի և հայ կանանց մեջ։ Նրանց հաղթանակի ու ուրախության ճիչերն իրականություն են դարձնում հայ կանանց ազատության երազանքը։
Թուրք զինվորները խոստանում են սպանել իրենց գերի ընկած տղամարդկանց, իսկ կանանց ողջ գերել։ Իրենց ստացած հարվածն էլ ավելի կատաղի է դարձնում թուրք զինվորներին։ Թուրք զինվորները ավելի մեծ ռազմական ուժով են սկսում հարձակումը և գերի են վերցնում հինգ կին դիմադրողների, այդ թվում՝ Արմենուհուն։
Թուրք հրամանատարն իր մոտ բերված Արմենուհուն հարցնում է. «Ինչպե՞ս կցուցաբերես քո երախտագիտությունը, եթե խնայեմ քո կյանքը»։ «Կվերադառնամ ընկերներիս մոտ՝ կռիվը շարունակելու»։ Թուրք հրամանատարը շարունակում է․ «Հայկական հարցն անհույս է։ Դուք չեք կարող երկար դիմանալ: Հալեպից թնդանոթներ են ուզել։ Տասնյակ հրետանային արկերով կկործանվի հայկական ամբողջ թաղամասը։ Ի՞նչ եք անելու հետո»։ Արմենուհին պատասխանում է․ «Կռվելով կմեռնենք»։ Հրամանատարի ամուսնության առաջարկին նրա պատասխանը լինում է՝ «Կգերադասեմ մեռնել, քան թուրքի կին դառնալ»։
Նրան և իր ընկերները մերկացնելով՝ ենթարկում են խուզարկության։ Արմենուհին նախ կրակում է հրամանատարի վրա իր գրկում պահած ատրճանակով, իսկ հետո կրակում է կողքի զինվորներին։ Զինվորների կողմից սպանված Արմենուհու մարմինն ամփոփվում է հողում, իսկ հոգին՝ հառնում առ Արարատ։