Հնդկաստանի շախմատային առաջընթացի գաղտնիքը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
57 Views

Էս տարի շախմատային աշխարհում հայտնություն էր Հնդկաստանի հավաքականը։

Եթե մինչ այս Հնդկաստանը շախմատի հետ ասոցացվում էր Վիշվանանթան Անանդով, էս տարի հնդիկներին հաջողվեց դառնալ օլիմպիական չեմպիոն՝ իր կանանց եւ տղամարդկանց թիմերով։ Ընդ որում տղամարդկանց թիմը շատ հզոր ելույթ ունեցավ։

Հետո միջազգային մամուլը սկսեց շատ խոսել Անանդի մասին, էն մասին, որ ինքը Հնդկաստանում հիմնեց դպրոց, եւ ահա մի քանի տարվա աշխատանքից հետո տեսնում ենք արդյունքը։

Անանդի դպրոցի արդյունքը։

Այսօր արդեն նրա 18 ամյա սան Գուկեշը հավակնում է դառնալ աշխարհի չեմպիոն եւ մրցում է գործող չեմպիոն չինացի Դինգ Լիրենի հետ։

Եվ էստեղ շատերի մոտ կարող է նույնիսկ հարց առաջանալ, բա ինչու նույնը չարեց Արոնյանը։

Վերջերս մի հաղորդման մեջ Լեւոնն անկեղծացել էր, նշելով, որ դեռեւս նոր հեղափոխական իշխանությունների նորանշանակ ինչ որ պաշտոնատար անձ, որի անունը ինքն այդպես էլ չտվեց, պատճառ դարձավ, որ փակեցին իրենց՝ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի գրոսմաստերական դպրոցը, փակելը հեչ, սկսեցին Լեւոնին մեղադրել մինչեւ իսկ կոռուպցիայի մեջ։

Լեւոնն ու Գաբրիելը հենց դա էին անում, ինչը Անանդն է անում Հնդկաստանի համար։

Իրականում սա պատմական իրադարձություն է, ես կասեի դասական պատմություն, որը պիտի մտնի նաեւ դասագրքերի մեջ։

Էստեղ շատ հստակ է արտացոլվում մեծությունն ու փոքրություն, իրականն ու անիրականը, կեղծը, ձեւականը։

Որպեսզի աբսուրդը հասկանանք, պատկերացրեք, Անանդի հետ Հնդկաստանում նույն կերպ վարվեին։ Իհարկե դրա մասին առանձնապես ոչ մեկ չէր խոսի։ Ասենք ինչ որ նորանշանակ փոխնարարի կարգի մարդ Անանդին ասեր, դու դեռ լավ չես պատկերացնում ում հետ ես խոսում։ Շախմատիստներն էլ հիմնականում համեստ մարդիկ են, կշարունակեին իրենց գործը եւ Հնդկաստանը չէր ունենա Գուկեշի, Արջունի պես գերհզոր սերունդ։

Լուսանկարը հին է։ Այնտեղ Անանդն է իր սաների հետ։ Նրա սաներից Արջունը 21 տարեկան է եւ իր վարկանիշը հատել է 2800֊ի շեմը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել