Դիտումների քանակը` 34
116 Views
Գորիսեցի Արտակ Աղաբեկյանը Վլադիվոստոկից վերադարձավ ոսկե մեդալով։
Ս/թ նոյեմբերի 19-ից 25-ը Վլադիվոստոկում կայացած ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարին ՀՀ հավաքականի կազմում մեկնել էր նաև <<Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի սան, ՀՀ չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արտակ Աղաբեկյանը։
Արտակը 48 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ և գեղեցիկ գոտեմարտերի արդյունքում դարձավ բացարձակ չեմպիոն՝ ոսկե մեդալը բերելով հայրենիք։
Հարկ է նշել նաև, թե ինչպիսի մեծ ոգևորությամբ էր Վլադիվոստոկի հայ համայնքը քաջալերում, սատարում ու ճանապարհում սյունեցի չեմպիոնին։
Շնորհավորում ենք մեր չեմպիոնին փայլուն մենամարտերի և բացարձակ հաղթանակի համար՝ ցանկանալով նորանոր նվաճումներ։