Սյունիքի մարզային առաջնություն սեղանի թենիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
109 Views

Սիրելի’ մարզասերներ.

Սեղանի թենիսը՝ Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն» ծրագրի շրջանակներում հրավիրում ենք մասնակցելու ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ՝ Սյունիքի մարզային առաջնությանը:

Ծրագիրն իրականացնում է Սյունիքի մարզասերների ֆեդերացիան՝ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում:

Առաջնությանը կարող են մասնակցել Սյունիքի մարզում բնակվող կամ հաշվառված բոլոր մարզասերները՝ անկախ տարիքից և սեռից:

Մրցանակներ են սահմանված տղաների՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, աղջիկների՝ 1-ին, 2-րդ 3-րդ տեղեր գրաված և դպրոցականներից ու վետերաններից (60 տարեկանից բարձր) լավագույն արդյունք վաստակած մարզասերների համար:

Առաջնությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 30-ին, Գորիս համայնքի Վերիշենի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում: Մասնակիցների վիճակահանությունն ու բացման արարողությունը՝ ժամը 9:30-10:30 (զուգահեռ՝ նախավարժանք), խաղերի սկիզբը՝ ժամը 10:30-ին:

Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ՝

Գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. նոյեմբերի 29-ը, ժամը՝ 20:00:

Բոլորիդ հաջողություններ և հաճելի հանգստյան օր ենք մաղթում:

*****

«Սեղանի թենիսը՝ Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն» ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Սյունիքի մարզասերների ֆեդերացիան, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել