Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 13-ը Սինգապուրում տեղի կունենա 2024 թվականի շախմատի աշխարհի առաջնությունը:
Առաջնությունը կանցկացվի գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրենի և շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող, 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուի միջև։
Այն խաղացողը, ով վաստակում է 7.5 կամ ավելի միավոր, հռչակվում է աշխարհի չեմպիոն:
Եթե 14 խաղից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի փլեյ-օֆֆում:
Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 13:00-ին և յուրաքանչյուր երեք խաղափուլից հետո լինելու է հանգստյան օր:
Առաջին խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 25-ին:
Շախմատիստները չեն կարող ոչ-ոքի համաձայնվել մինչև սևերը չկատարեն իրենց 40-րդ քայլը: Մինչև սևերի 40-րդ քայլը ոչ-ոքիի պահանջը թույլատրվում է միայն նույն դիրքի երեք անգամ կրկնության կամ պատի դեպքում:
Մրցանակային ֆոնդը կազմում է 2.500.000 ԱՄՆ դոլար:
Շուտով կիմանանք շախմատի աշխարհի նոր չեմպիոնի անունը…