Ընտրվեց Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միության նոր խորհուրդը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
190 Views

Այսօր` 23.11.2024թ․֊ին, «Խորեայի Ձոր» հյուրանոցային համալիրում կայացավ Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների միության համաժողովը, որին ներկա էին միության անդամներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։

Համաժողովի ժամանակ միության ժ․պ տնօրեն Ժորա Ալեքսանյանը ողջունեց ներկաներին՝ մատնանշելով միության կարեւորությունը, այսօր ձեւավորված խնդիրները։ Նա համոզմունք հայտնեց, որ դրանք հնարավոր է լուծել համատեղ ջանքերով, բաց համագործակցությամբ։

Համաժողովին ներկա էր վերջին շրջանում Գորիսում զբոսաշրջության ոլորտում ակտիվ հասարակական գործունեություն ծավալող Պյոտր Նեմոյը, ով ներկայացրեց իր ծրագրերը եւ պատասխանեց ներկաների հուզող հարցերին։

Այնուհետեւ Արտուր Խոջաբաղյանը ներկայացրեց միության գործունեության հակիրճ պատմութունը եւ ապագա անելիքները։

Այնուհետեւ Մանե Հարյանը ներկայացրեց «Գորիսի Զբոսաշրջաային Բրենդի առաջմղում» ծրագիրը։

Համաժողովի ընթացքում միության անդամները բուռն քննարկում իրականացրեցին ոլորտին վերաբերվող խնդիրների եւ դրանց լուծման հնարավորությունների մասին։

Այնուհետեւ տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ընտրվեց ներկայացուցչական մարմին ֊ խորհուրդ։

Խորհուրդը բաղկացած է 5 կազմակերպությունից, որոնք են․

1. «Խորեայի Ձոր» հյուրանոցային համալիր – Սերգեյ Ալեքսանյան

2. «Մինա» հյուրանոց ֊ Ժորա Ալեքսանյան

3. «Միրհավ» հյուրանոց ֊ Շահեն Զեյթունցյան

4. «Զորաց Աղբյուր» հյուրանոց ֊ Ադելինա Մկրտչյան

5. «Գորիս B&B» հյուրատուն ֊ Ժիրայր Մարտիրոսյան

Հիշեցնենք, որ Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2020 թվականի մարտին, որին այս պահի դրությամբ անդամակցում են 26 կազմակերպություն, որոնք գործունեություն են ծավալում Գորիս քաղաքում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել