Ես գիտեմ թե որտեղ է թաղված իմ պապը, նրա հայր Սմբատը։ Գիտեմ նաեւ իմ պապի պապ Աղալոն (Ղթրինի Աղալոն) որտեղ է թաղված, ինչպես նաեւ նրա հայրը` Գրիգորը։
Վերջերս կատարված գենետիկ անալիզի հենքի վրա արդեն պարզ դարձավ թե որտեղ է թաղված Գրիգորի պապը` Բաղիր բեկը, նրա հայր Օհանը։ Օհանն իր հոր` Բաղիրի (Խոջա Բաղիր)պատվին եկեղեցի է կառուեցել։
Մոտավորապես հայտնի են նաեւ Բաղիրի հոր` Խոջա Լալայի եւ նրա հոր Խոջա Ղազարի գերեզմանները։
Ըստ այդմ պարզ է, որ Գորիսի բնակչության կեսից ավելիի հետ ունեմ արյունակցական կապ։
Անկեղծ չգիտեմ նրանցից ով որքանով է տեղյակ իր արմատներին, բայց բոլորն էլ գիտեն որ իրենց ծննդավայր գյուղերը հիշատակվում են սրանից հազար տարի առաջ։ Նրանք բոլորն էլ գիտեն իրենց գյուղերի հին բնակատեղիները, հին գերեզմանները։
(Թերեւս սա է պատճառը որ բջջային մակարդակով ես զզվանք եմ ապրում որտեղ հաց, այնտեղ կաց արտահայտությունից։ )
Հասկանում եմ որ դաժան ճակատագիրը զրկել է շատերին նման մի մեկնաբանություն անելու հնարավորությունից։ Մենք կորցրել ենք մի չքնաղ Հայրենիք եւ կորցնում ենք դրա հետ մեր հոգեւոր կապը։
Բայց այդ Հայրենինքն է իմ ցեղի ծննդավայրը, որին անվանում էին Հայք եւ այսօր այն կոչվում է Հայաստան։ Ու հազարավոր տարիներ ի վեր այստեղ են ապրում հայերը։ Իմ ազգակից եղբայրները։
Մենք կիսում ենք մեկ ընդհանուր ճակատագիր եւ ըստ այդմ պատասխանատվություն ունենք թե մեր պապերի եւ թե մեր սերունդների առջեւ։