Սյունիքի հանքերի հազարամյա պատմությունը և դրանց պաշտպանության ավանդույթը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
114 Views

Սյունիքը՝ Հայաստանի հարավային դարպասը, հայտնի է իր հանքային հարստություններով։ Այս տարածաշրջանը հնագույն ժամանակներից եղել է մետաղագործության կարևոր կենտրոն, իսկ Սյունիքի հանքերը՝ ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրս։ Պատմական փաստերը վկայում են, որ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակից Սյունիքի լեռները եղել են պղնձի, ոսկու և արծաթի արդյունահանման վայր, իսկ ավելի ուշ՝ երկաթի մշակման գլխավոր կենտրոններից մեկը։

Արլիոպատմական Սյունիքի տարածքում հայտնաբերված պղնձաձուլարանների մնացորդները ցույց են տալիս, որ այստեղ զարգացած են եղել մետաղաձուլության և զենքերի արտադրության տեխնոլոգիաները։ Արփա և Որոտան գետերի հովիտներում կատարված հնագիտական պեղումները վկայում են մետաղական գործիքների և զարդերի լայն տարածվածության մասին, ինչը հաստատում է տարածաշրջանի հարուստ հանքարդյունաբերական ավանդույթները։

Հանքարդյունաբերությունը ոչ միայն տնտեսական կարևորություն ուներ, այլև հանդիսանում էր տարածաշրջանի ինքնիշխանության համար պայքարի առանցքային պատճառներից մեկը։ Պատմական փաստերն ապացուցում են, որ Սյունեցիները ամեն անգամ զենք են վերցրել՝ իրենց հանքերի և հողերի պահպանության համար։

Միջնադարում Սյունիքի իշխանական տները հատուկ ուշադրություն էին դարձնում հանքավայրերի պաշտպանությանը: Օրբելյանների և Սյունի իշխանական տոհմերը կառուցել են բազմաթիվ ամրոցներ՝ նաեւ հենց հանքավայրերը պաշտպանելու համար: Սյունեցիները հասկանում էին իրենց հանքային հարստության կարևորությունը և այն դիտարկում էին որպես ազգային ժառանգություն:

Հանքերի օգտագործումը մեծ դերակատարություն է ունեցել ռազմարդյունաբերության մեջ հատկապես Դավիթ Բեկյան ապստամբության ժամանակ։ Պատմական աղբյուները վկայում են, որ այն հնարավորություն էր տալիս ձուլելու թնադանոթներ, որոնք օգտագործվում էին կռիվների ժամանակ։

Սյունիքի հանքերը ոչ միայն ռազմավարական ռեսուրս են եղել, այլև մշակութային ժառանգություն։ Տեղի բնակիչները միշտ էլ գիտակցել են, որ հանքերը ոչ թե անհատական, այլ սերունդների սեփականությունն են։ Այս գաղափարը փոխանցվել է սերնդեսերունդ՝ դառնալով սյունեցու ինքնության անբաժան մաս։

Այսօր, երբ Սյունիքը կրկին կանգնած է նոր մարտահրավերների առջև, պատմությունը հիշեցնում է մեզ, որ այս հողն ու հանքերը պաշտպանել են մեր նախնիները՝ ոչ միայն իրենց համար, այլև մեզ համար։ Ուստի, հանքերի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքն ու դրանց պաշտպանությունը շարունակում են մնալ Սյունիքի ժողովրդի պարտքն ու իրավունքը։

Այսօր էլ Սյունիքը շարունակում է մնալ Հայաստանի հանքարդյունաբերության կարևորագույն կենտրոններից մեկը: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ շահագործվող հանքավայրերը դարձել են տարածաշրջանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը:

Սյունիքի հանքարդյունաբերական ավանդույթները ցույց են տալիս, որ տեղի բնակիչները միշտ էլ գիտակցել են իրենց բնական հարստության արժեքը և պատրաստ են եղել այն պաշտպանել:

Հայկ Աբրահամյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել