Ինչպես կարող է ժողովրդավարությունը փոխել ՏԻՄ կառավարման մոդելը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
75 Views

Էս վերջերս ՏԻՄ֊ի օրն էր ու տարբեր համայնքապետեր հայտարարություն էին տարածել, շնորհավորել էդ օրը եւ այլն։

Կառավարության մակարդակով էլ ինչ որ կարեւորել էին էդ օրը։

Էս կապակցությամբ մի բան էի ուզում ասել, որ էլի դրա մասին տարբեր առիթներով խոսել եմ։

Ուրեմն որպես այդպիսին ժողովրդավորությունը ինքը որեւէ ստրուկտուրայի կառավարման մոդել է, որը պրակտիկայով ցույց է տվել, որ խթանում է տվյալ ստրուկտուրայի արագ զարգացումը։

Պատկերացրեք դուք որեւէ ձեռնարկության տերն եք ու որոշում եք մեխանիզմ ներդնել, որտեղ քո ձեռնարկության կառավարման, որոշումների վրա ազդեցություն կարողանան ունենան բոլորը։

Էդ մեխանիզմը կարող է լինել ղեկավարման խորհուրդ, խորհուրդի ընտրություններ եւ այլն:

Բայց կարող եք նաեւ այդպես չանել, չէ՞։ Այսինքն այլ մոդելով շարժվեք։

Էստեղ սարսափելի ոչ մի բան չկա։ Դուք եք ընտրում ձեր ուզած ձեւը։

Քանի դեռ մենք ուզում ենք ժողովրդավար երեւալ այլ ոչ թե լինել, էդտեղ բնականաբար չի կարող լինել իրական զարգացում էն ուժով, որը տալիս է ժողովրդավարական մոդելը։

Էս պետք է հասկանալ ՏԻՄ֊ի մակարդակում եւ նաեւ պետական մակարդակում։ Ոչ ՏԻՄ֊երում ոչ էլ պետությունում սա հիմնականում չեն հասկանում։ Իշխանությունները ձգտում են տոտալ վերահսկողության, որն ինքնին հակաժողովրդավարական կոնցեպտ է, իսկ ՏԻՄ֊երում էլ համայնքի ղեկավարի պաշտոնը լրիվ այլ ընկալումներ ունի եւ հիմնականում բացակայում է ժողովրդավարական կոնցեպտը։

Այսինքն մենք ուզում ենք ժողովրդավար երեւալ, որ հանկարծ եվրոպացի ձյաձյաները մատը թափ չտան մեր վրա։

Ու չկա էն ընկալումը, որ մենք էդ գործիքի լիարժեք կիրառմամբ կարող ենք խթանել մեր պետության, ՏԻՄ֊երի իրական զարգացումը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել