Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից հինգը `Սուրբ Ծնունդը, Սուրբ Հաևությունը կամ Սուրբ Զատիկը, Սուրբ Պայծառակերպության (Սուրբ Այլակերպություն) տոնը կամ Վարդավառը, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) և Սուրբ Խաչվերացը հանդիսանում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եյեղեցու և առհասարակ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ավագագույն տոները։Նրանք ընդհանուր կոչվում են «Տաղավար տոներ»: Սրանք հետևաբար այն մեծաշուք և հանդիսավոր ու կարևորագույն տոներն են որոնց բովանդակությամբ ու ներկայությամբ մեզանում վերացան մահվան հաղթությունը, մարդն Անմահություն ժառանգեց և դարձավ այս ամենի արդյունքում նաև ինքնին տաղավար Ամենասուրբ Երրորդության համար:
Սիրելիներս, երբ մենք, սրբությամբ արժանի լինենք մասնակցելու այս տոնախմբություններին և ապրելով Աստծուն հաճելի կյանքով, իբքնաբերաբար կդառնանք մեր Տեր Աստծու տաղավարները, և Աստված կբնակվի մեր մեջ համաձայն նաև Իր իսկ այս Խոսքի՝ «Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և Մենք նրա մոտ կգնանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհաննես ԺԴ:23):
Թանկագին բարեկամներ,հաջորդ տարի,2025 թվականին Հայաստանյայց Առաքելական Մայր Սուրբ Եկեղեցին մեր Մանկացյալ Աստծո`Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծնունդը կնշի անշուշտ անփոփոխ հունվարի 6-ին,իսկ Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը ապրիլի 20-ին, Վարդավառը՝ հուլիսի 27-ին, Սուրբ Վերափոխումը` օգոստոսի 17-ին, իսկ Սուրբ Խաչվերացը՝ սեպտեմբերի 12-ին: