Ակադեմիական ժառանգությունը՝ փակման եզրին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
73 Views

ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի՝ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը փակվում է: Այս մասին պատահաբար տեղեկացանք ամբիոնի վարիչ Համլետ Բադալյանից, քանի որ ցանկանում էինք նյութ պատրաստել ամբիոնի մասին: Նա հրաժարվեց հարցազրույցից՝ ասելով, որ մի քանի ամսից Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը չի լինելու, հետեւաբար անիմաստ է համարում ամբիոնի մասին խոսելը:

Aravot.am-ը Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնի կարեւորության մասին զրուցեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, որը մեզանից տեղեկացավ խնդրի մասին:

Ապա հավելեց. «Ես զարմանում եմ, որ ներկայումս ոչ մի արժեքի հետ հաշվի չեն նստում: Աշխարհում աստղաֆիզիկայի կարեւորությունը մեծանում է,նույնիսկ հարակից գիտություններն են զարգանում՝ աստղակենսաբանություն, աստղաքիմիա, աստղաինֆորմատիկա, իսկ մեզ մոտ հակառակն է տեղի ունենում, գնալով ավելի մոռանում են, կարեւորությունը նսեմացնում՝ չգիտես թե ինչ սկզբունքներից ելնելով:

Ես չգիտեմ, թե դա ում որոշումն է, կամ ում կողմից է քննարկվել, մենք ընդհանրապես դրան չենք մասնակցել»:

Հղումը այստեղ․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել