Նոյեմբերի 10-ին «Լեռնցի» արշավական ակումբը հրավիրում է մասնակցելու պատմական հին Խոտում և Շինուհայրում քայլարշավին, որի ընթացքում միասին կվայելենք Որոտանի կիրճի աշնանային գույները, լեռնային հզոր տեսարանները, կայցելենք տարբեր աշխարհիկ և հոգևոր հին կառույցներ, հուշարձաններ։
Անմոռանալի տպավորությունները ձեզ են սպասում։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը` 12 կմ
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան
Ուսապարկ
Հարմարավետ հագուստ շարժումները չկաշկանդող
Ամուր կոշիկներ չսահող տակացուներով
Սննդի պաշար
Ջուր 1լ
Բարձր տրամադրություն
Հանդիպում ենք նոյեմբերի 10-ին, առավոտյան ժամը 08⁰⁰-ին Գորիսի հրապարակում` Գրիգոր Տաթևացու արձանի դիմաց։ Հարմարավետ տրանսպորտով կուղևորվենք դեպի մեկնարկի վայր, որտեղ էլ կսկսեք մեր քայլարշավը։
Վերադարձը 16³⁰-17⁰⁰
Մասնակցության արժեքը մեկ անձի համար` 5.000 ֏, իր մեջ ներառում է
Ուղևորափոխադրումը
Լեռնային գիդ-ուղեկցորդի ծառայությունը
Արշավին կարող են մասնակցել միայն միջին ֆիզիկական տվյալներ ունեցող այն անձինք, ովքեր չունեն առողջական այնպիսի խնդիրներ, որոնք կարող են խանգարել արշավին մասնակցելուն։
Գրանցվելու համար զանգահարեք ստորև նշված հեռախոսահամարով +374 94 984671 Միքայել