Գյուղատնտեսության նոր մոտեցումը՝ երիտասարդներին գրավելու համար․Դավիթ Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
99 Views

Որպես ֆերմեր հրավիրված եմ միջազգային կազմակերպություններից մեկի ժողով-քննարկումներին:

Թեման՝ «Գյուղատնտեսության զարգացումը» և հատկապես երիտասարդների մոտ:

Լսում եմ ծրագիրը, ինչ խոսք, պրոֆեսիոնալ էր կազմված. ռազմավարություն, քայլերի հաջորդականություն, գործիքակազմ…

Խորանում եմ գաղափարի մեջ, փորձում հասկանալ, ընկալել…

Հանուն արդարության էդ շատ պրոֆեսիոնալը նույնիսկ ինձ համար երբեմն անընկալելի էր)))

Հերթը՝ կարծիք արտահայտելու իրավունքը, հասավ ինձ.

-Դուք ի՞նչ կասեք:

-Ծախսեմ 50.000$, գնեմ երիտասարդների սրտի մեքենան ու հետևի ապակուն գրեմ իմ ֆրազան՝ «Գյուղատնտեսությունը կյանք է», ավելի շատ երիտասարդ կմոտիվացնեմ՝ կբերեմ գյուղատնտեություն, քան դուք կանեք ձեր բազմամիլիոնանոց լուրջ ծրագրերով…

Երևի ասածս մի քիչ անընդունելի, մի քիչ էլ անընկալելի էր, գուցե մի քիչ էլ տգեղ, բայց սա զգալու մասին էր՝ զգալ երիտասարդին, նախասիրությունները…

Ինքս ինձ միշտ

ուսումնասիրում եմ ու եկել եմ էն խորին համոզմանը, որ գյուղատնտեսությունը անհրապուրիչ է, քանի որ ուղիղ ասոցացվում է չարքաշ կյանքի հետ՝ վատ օրինակի, և հիմնականում ծնողի օրինակի հետ:

Չէ, ինձ ճիշտ հասկացեք, ես խոնարհվում եմ աշխատավորի առջև, բայց առաջ գնալ է պետք ու առաջ գնալու համար երիտասարդին զգալ և հասկանալա պետք…

Պետք չէ ծովը մոտեցնել նավին, լուրջ գծագրելլլլ, գծագրել-ջնջել, զգալ է պետք, նավը սարքել ծովի ափին կամ գոնե քարշ տալ դեպի ծով…

«Գյուղատնտեսությունը կյանք է» ու գյուղատնտեսությունը լավ ապրելու միջոց է, ու մենք ունենք խնդիր՝ մոտեցման, բնության հետ հաղորդակցման…

Ես հավատում եմ, որ նոր սերունդը կլինի ավելի ուժեղ, ավելի խելացի ու ավելի կազմակերպված, և ինձ մեկա` իմ ասածը որքանովա հակասում մեր հարյուրամյա կենացներին…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել